News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով ներդրված սահմանափակումները գերմանական փոքր թվով ընկերությունների ոչնչացման են հանգեցրել: Սակայն փորձագետները խոսում են սնանկության մեծ ալիքի մոտեցման մասին, որը կծածկի գերմանական տնտեսությունը, հայտնում է Focus-ը:

Ըստ Crifbürgel վարկային պատմությունների բյուրոյի ավելի քան 29 հազար գերմանական ընկերություն կսնանկանա, սա 54 տոկոսով ավել է 2019-ի համեմատ: Այդպես, կորոնավիրուսի հարվածը Եվրոպայի խոշորագույն տնտեսությանը գրեթե նույնքան ուժեղ կլինի, որքան 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էր, երբ շուրջ 34 հազար ձեռնարկություն  սնանկացավ: Ընդ որում, ներկայիս կանխատեսումը հաշվի չէր առնում Kreditanstalt fur Wiederaufbau (KfW) պետական գերմանական բանկի տրամադրած վարկերը:

Փորձագետները նաեւ նշում են, որ 2021 թվականին իրավիճակը չի բարելավվի: Ընդհակառակը, դժվարություններ կառաջանան համեմատաբար եկամտաբեր ընկերությունների համար, որոնք պետք է վճարեն վարկերը:

Կորոնավիրուսից առավել տուժած ոլորտներն են զբոսաշրջությունը, հանրային սնունդը եւ ժամանցը: Հենց այստեղ է, ըստ Criftbürgel-ի ներկայացուցիչների, սնանկ ձեռնարկությունների թվի աճ սպասվում: Բացի այդ, ճգնաժամը բացասաբար կանդրադառնա ավտոմոբիլային արտադրողների, ցուցահանդեսային բիզնեսի եւ արտահանումից կախված արդյունաբերության վրա:

Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ սնանկացած ընկերությունները անհետանալու են շուկայից, կարծում են Criftbürgel-ում: Գերմանիայի օրենսդրությունը լայն հնարավորություններ է նախատեսում բիզնեսի պահպանման համար, փոխանցում է «Լենտա»-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ