News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակում հիվանդությունը կեսն է, մնացածը քաղաքականություն է: Նման կարծիք է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ շփվելով Մինսկի տրակտորների գործարանի աշխատակիցների հետ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

«Շարունակում եմ մի սկզբունքի հավատալ. սա ավելին է, քան հիվանդությունը: Այս համավարակում հիվանդությունը, թերեւս, կեսն է, կամ նույնիսկ՝ ավելի քիչ: Մնացած ամեն ինչ քաղաքականություն է: Եվ դուք շուտով կհամոզվեք դրանում»,- ասել է նա:

Ըստ նրա՝ Բելառուսի դիրքորոշումը, որն այս ժամանակահատվածում չի դադարեցրել արտադրությունը, ոչ բոլոր երկրներն են ընդունել: «Մենք կանգ կառնենք: Իսկ հետո նոր թափ հավաքելու, շրջադարձ կատարելու համար փող է հարկավոր: Իսկ ո՞վ ունի փող. Ամերիկան, Չինաստանը, մի փոքր՝ Ռուսաստանը եւ մնացածը: Նրանք թափ կհավաքեն, ձեզ ռուբլի կբերեն եւ կասեն՝ ձեզ ռուբլի ենք տալիս, բայց գործարանը՝ այնտեղ: Հենց սրանում էր այս ամենի քաղաքական իմաստը: Եւ մենք դեռ շատ բան չենք տեսնում նրանից, ինչ տեղի է ունենում: Դա է այս ամենի քաղաքական իմաստը: Եվ մենք դեռ շատ բան չենք տեսնում այն ամենից, ինչ կատարվում է աշխարհում: Արտադրությունը՝ դեռ լավ, իսկ ի՞նչ տեղի կունենա այս կամ այն պետության գոյության տեսանկյունից: Եւ իզուր չէ, որ ես ասել եմ. եթե քեզ մի ռուբլի են տալիս, ապա համապատասխան պատասխան կակնկալեն»,- նշել է Բելառուսի նախագահը:

Անդրադառնալով Բելառուսում կորոնավիրուսի հետ կապված ներկայիս իրավիճակին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ որոշ հիվանդանոցներ արդեն սկսում են վերադառնալ սովորական աշխատանքի իրենց մասնագիտացմամբ: «Վիտեբսկում, իմ կարծիքով, երեք հիվանդանոց դուրս է մնացել այն հիվանդանոցների շարքից, որոնք մենք օգտագործում էինք վիրուսով մարդկանց բուժելու համար: Սա հուշում է, որ մենք դանդաղորեն դուրս ենք գալիս»,- ասել է նա:

Ըստ նրա՝ Բելառուսում համավարակի դեմ պայքարի մեթոդները քննադատվել են օտարերկրյա դիվանագետների կողմից, որոնց մի մասը, հնարավոր է նաեւ հիմա, դեռ համաձայն չէ բելառուսական մոտեցումներին: «արցնում եմ Արտաքին գործերի նախարարին՝ իսկ նրանք տարե՞լ են իրենց ընտանիքներին»: Ասում է՝ ոչ: Երբ նրանց տուն էին կանչում, հրաժարվում էին վերադառնալ եւ ասում էին. «Եթե հանկարծ ստիպված լինենք գնալ, մեր կանանց եւ երեխաներին կթողնենք այստեղ: Սա շատ բանի մասին է ծոսում,- համոզված է Ալեքսանդր Լուկաշենկոն:- Հիմա մեծ քաղաքականության տարի է, ամեն ինչ կաթվածահար է եղել, մարդիկ թմրած են: Հասարակ մարդկանց եւ երբեմն նույնիսկ պետական ​​ծառայողների համար շատ դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում: Սա է ներկա պահի առանձնահատկությունն ու բարդությունը»:

Միեւնույն ժամանակ, Լուկաշենկոն հայտարարել է, որ այժմ աշխարհում ավելի ու ավելի շատ են խոսում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին. բռնկումը սպասվում է աշնանը: Սակայն, կարծում է նա, մինչ այդ Բելառուսում շատերն արդեն կվարակվեն եւ իմունիտետ ձեռք կբերեն հիվանդության նկատմամբ: Ի վերջո, հիվանդների 90 տոկոսն այս հիվանդությունն ասիմպտոմատիկ կերպով է տանում, նշել է նա:

«Եթե մենք արդեն հիվանդացել ենք, չարժե վախենալ բռնկման երկրորդ ալիքից: Բայց, այնուամենայնիվ, մենք պատրաստվում ենք ամեն ինչի: Հիմա մենք մեծ գումարներ ենք ծախսում: Վերակառուցման բանկը կամ Համաշխարհային բանկը մեզ արդեն 90 միլիոն դոլար են հատկացրել, և մենք դրանք կուղղենք առողջապահությանը, որպեսզի էլի ավելի բարելավենք համակարգը եւ բուժենք մարդկանց: Բայց այս ամենը նրա շնորհիվ, որ մենք ձեզ հետ վերջին տարիներին մեծ գումարներ ենք ներդրել առողջապահության համակարգում եւ բժիշկների պատրաստման համար»,- շեշտել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ