News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսային վարակից բուժման ընթացքում նիհարել եւ մորուք է աճեցրել։ Այս մասին նա հայտնել է «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում, որից մի հատված շաբաթ օրը հրապարակվել է հաղորդավար Պավել Զարուբինի Instagram-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Երբ հիվանդացա, այդ ժամանակ էլ որոշեցի մորուք աճեցնել՝ մինչեւ կորոնավիրուսի դեմ լիարժեք հաղթանակը նշելը»,- ասել է նա։

Պեսկովը նաեւ հաստատել է, որ հիվանդության ընթացքում նիհարել է։ «Տվյալ պահին մորուքը մի քիչ փոխհատուցում է»,- կատակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովի խոսքերով՝ ինքը մորուք ժամանակավոր է պահելու։ «Հենց գնամ գրասենյակ աշխատանքի, այն անմիջապես կանհետանա»,- հավելել է նա։

Պեսկովի եւ նրա կնոջ՝ օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկայի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել մայիսի 12-ին։ Մայիսի 25-ին Պեսկովը հայտնել էր, որ դուրս է գրվել հիվանդանոցից եւ աստիճանաբար կսկսի աշխատել տնային ռեժիմով։

Ռուսաստանում նոր հիվանդության բռնկումից հետո կորոնավիրուսով, մասնավորապես, վարակվել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, շինարարության նախարար Վլադիմիր Յակուշեւը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը: Միշուստինը եւ Յակուշեւն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Վարչապետը, որը նախկինում հիվանդանոցից տեսակապով խորհրդակցություններ էր անցկացնում, մայիսի 19-ին վերադարձել է իր պարտականություններին եւ կրկին սկսել է միջոցառումներ անցկացնել Կառավարության տանը: Լյուբիմովան եւ Ֆալկովը նույնպես ապաքինվել եւ վերադարձել են աշխատանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ