News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բելգիացի արքայազն Իոահիմը, ով մայիսի վերջին Իսպանիա ուղեւորության ժամանակ վարակվել էր կորոնավիրուսով, խոստովանել է, որ չի պահպանել մեկուսացման կանոնները, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով RTBF հեռուստաալիքին։

28-ամյա արքայազնը, ով բելգիացիների թագավոր Ֆիլիպի զարմիկը եւ արքայադուստր Աստրիդի որդին է, իր փաստաբանի միջոցով տարածել է հայտարարաություն, որում «իր անկեղծ ափսոսանքը եւ բոլոր հետեւանքները կրելու պատրաստակամությունն է հայտնել»։

Իսպանական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ արքայազն Իոահիմը մայիսի 24-ին ժամանել է Մադրիդ՝ ուսումնական պրակտիկայի, սակայն նույն օրը մեկնել է Կորդովա, որտեղ մայիսի 26-ին գնացել է ընկերների եւ հարազատների մոտ՝ երեկույթի։ Հավաքին մասնակցել է 27 հյուր, թեեւ Իսպանիայում սահմանափակումները հանելու շրջանակներում թույլ են տվել մինչեւ 15 մարդու մասնակցությւամբ միջոցառումներ։

Հաջորդ օրը արքայազնը կորոնավիրուսի ախտանիշներ է զգացել եւ մայիսի 28-ին COVID-19-ի թեսթի դրական պատասխան է ստացել։

Անդալուզիայի իշխանությունները արձանագրել են մասնակիցների թվով խախտման մասին եւ նամակ են ուղարկել համապատասխան մարմիններին։

Իսպանացիները, որոնք Եվրոպայում կորոնավիրուսի ամնենադաժան բռնկումներից մեկն են ապրել, բացասական են վերաբերել բելգիացի արքայազնի անպատասխանատու արարքին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ