News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով՝ հունիսի 1-ի վաղ առավոտից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ  ուժեղացված հսկողություն եւ մշտադիտարկումներ են իրականացնել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում:

Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ եւ թերություններ: Հիմնական խախտումներն են՝ ուղեւորափոխադրումը կատարվել է առջեւի նստատեղին միաժամանակ երկու ուղեւորի նստեցումով, որոշ դեպքերում բացակայել է ախտահանիչ հեղուկը: Հայտնաբերվել են նաեւ գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ, այդ թվում կանգնած ուղեւորներ: 

Նշված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են արձանագրություներ։

Տեսչական մարմնի մասնագետները տեղում տրամադրել են ցուցումներ եւ իրականացրել  ակտիվ իրազեկման եւ բացատրական աշխատանքներ՝ ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով։

Երեւանի այլ վարչական շրջաններում եւ մարզերում եւս ակտիվ աշխատանքներ են տարվում, որոնք    շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ