News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի 3 բնակչի մոտ կորոնավիրուս է հաստատվել, նրացից մեկը համայքնի առողջության կենտրոն ՀՈԱԿ–ի բուժքույրն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 1–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նույն ՀՈԱԿ–ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանը։

«Բուժքույրը 63 տարեկան է, կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 1 շաբաթ առաջ, բայց դեռ  դրանից մոտ 1 շաբաթ առաջ իրեն լավ չէր զգում, ասացի եթե լավ չես մնա տանը, ջերմությունդ կչափես, բժշկուհու հետ կապի մեջ կլինես, բայց ջերմություն էլ չուներ, ուղարկեցինք ռենտգենի պատասխանը դրական էր։ Բուժքույրերից մեկն էլ՝ 57 տարեկան, իրեն լավ չէր զգում, երկուսին էլ ուղարկեցինք թեստավորման, 63 տարեկան բուժքրոջ պատասխանը եկավ դրական, մյուսինը՝ բացասական»,– ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր անմիջական շփման մեջ են եղել պացիենտի հետ, մեկուսացվել են. «Մեր հիմնարկից ընդհանուր 3 հոգի մեկուսացվել են, որոնք շփման մեջ են եղել, նրանց մոտ բացասական է եղել պատասխանը, բայց ամեն դեպքում ասել եմ թող մեկուսանան, իսկ հաստատված դեպքով բուժքույրը հիվանդանոցում է գտնվում, իրեն շատ լավ է զգում»։

Հովհաննսիյանից հետաքրքրվեցինք նաեւ գյուղի մյուս 2 բնակիչներից, որոնց մոտ կորոնավիրուս է հաստատվել. «Նրանք եւս այս պահին հիվանդանոցում են գտնվում։ Մեկը 56 տարեկան կին է, իսկ մյուսը 60 տարեկան տղամարդ, ի դեպ այս տղամարդու ընտանիքի անդամների՝ կնոջ եւ հարսի մոտ, ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսը, դե տղան այստեղ չէ, Ռուսաստանում է գտնվում»։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ