News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մենք չենք կարող չքննարկել, թե ինչ է կատարվում երկրում, երբ 100-ներով վարակակիրներն ավելանում են, մենք գագաթնակետին չենք կարողանում մոտենալ եւ չենք էլ իմանում, թե ինչ է սպասվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Երբ մարտի կեսերին մեր քաղաքական ուժը զգուշացնում էր, թե ինչ պետք է անել, ոնց պետք է անել, ես հատուկ պրոն վարչապետին հարց տվեցի, թե ինչ սցենար եք նախատեսում, որովհետեւ այն գումարները, որ նախատեսում եք, շատ փոքր են: Ասաց՝ 1-2 ամիս, մյուսը հոռետեսական սցենար է: Հիմա պետք է արձանագրենք, որ մենք գտնվում ենք  հոռետեսական սցենարի մեջ: Դա նշանակում է, որ խորհրդարանը պետք է արտահերթ հավաքվի, քննարկի, բաց կամ փակ, եւ տեսնենք՝ ի վերջո, պատասխանատվության ինստիտուտ կա, թե ոչ»,-ասաց Մելքումյանը:

Նա հարց բարձրացրեց. «Արդյոք բոլոր նախարարները իրենց գործունեությունը կատարում են գերազանց: Եթե կատարում են գերազանց, ուրեմն սցենարն է սխալ, եթե բացթողումներ ունեն, դրանց պատասխանատվության հարցը պետք է քննարկենք, ինչո՞վ են զբաղված»:

Մելքումյանը թվարկեց այն երկրները, որոնք հաղթահարել են կորոնավիրուսը եւ հավելեց. «Ոնց է եղել, որ նրանք խուսափել են՝ կոնկրետ գործիքներ կիրառելով: Ով ինչ չի արել, մենք պետք է իմանաք: Հիմա ժամանակն է, որ այդ պատասխանատվության ինտիտուտը գա: Կառավարության նախատեսած սցենարը չեղավ, հիմա չկա՞ վերանայում, թե ինչ չեն արել: Այն ձեւաչափերը, որ կառավարման հակաճգնաժամային գհամակարգը գործում է, ես հստակ համոզված եմ, որ ձախողված, տապալված համակարգ է: Դա պետք է վերանայել, քանի ուշ չի: Ինչու մարտի կեսերին չարեցինք այն բաները, որ հիմա ուզում են անել:

Ես հիմա դիմում եմ ԱԺ նախագահին, որ բոլոր խմբակցություններից հրատապ խորհրդակցություն հրավիրի, կանչենք գործադիրին, հասկանանք՝ ով ինչ չի անում: Մենք ռեալ պետք է խառնվենք էս գործերին»«- ընդգծեց Մելքումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ