News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «պայքարը» կորոնավիրուսի դեմ թիրախավորում է հասարակ քաղաքացիներին, որոնք, նրա կարծիքով, խատխում են հակահամաճարակաբանական կանոնները: Նա հրապարակել, ապա ջնջել է երիտասարդ աղջկա լուսանկարը, որը մակագրել էր «անթաքույց գեղեցկություն» բառերով:

Անտեսելով մասնավոր կյանքի մարդու իրավունքը՝ Փաշինյանը շարունակում է հրապարակել մասնավոր անձանց լուսանկարները՝ ընդ որում թիրախավորել հասարակ մարդկանց, եւ կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշնրի ողջ մեղքը գցելով նրանց վրա: Ավելին, բազմիցս հրապարակվել են մեկ տարվա վաղեմությամբ լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք խոսում են այն մասին, որ ոչ ոք դրանք չի ստուգում հրապարակումից առաջ:

Հարց է առաջանում՝ արդյոք երկրի ղեկավարն այդքան շատ ժամանակ ունի Ֆեյսբուքում անցկացնելու համար:

Մի՞թե երկրի կառավարման համակարգն այնքան ցավալի վիճակում է, որ խախտում հայտնաբերելու միակ միջոցը չստուգված լուսանկարներ եւ վիդեոներ հրապարակելն է:     

Ինչո՞ւ է Փաշինյանը փորձում Հայաստանում «պավլիկ մորոզովների» սերունդ մեծացնել՝ խրախուսելով ատելությունն ու անհանդուրժողականությունը: Քաղաքացիական գիտակցությունը չեն դաստիարակում՝ ամբողջ երկրին եւ սեփական անձը ծաղրանքի ենթարկելով եւ խախտելով մարդու հիմնարար իրավունքները:

Մի՞թե նրա շրջապատում չկա առողջ դատող եւ գրագետ մարդ, ով նրան կբացատրի, թե որոնք են երկրի վարչապետի գործառույթները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ