News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր մարզեր կան, թեստ գոյություն չունի, ու ասում են՝ աշխատանք ենք կատարել, դա ի՞նչ է նշանակում. անփորձության, անարդյունք աշխատանքի հետևանք է։ Այս մասին այսօր՝ հունիսի 5–ին, ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Համավարակը հունվարից է սկսվել, բայց մեզ մոտ մինչեւ մարտի 4–ը ոչ մի աշխատանք չէր կատարվել, ոչ մի խնդիր չէր լուծվել։ Տվյալ իշխանությունը պարտավոր էր հունվարից հարցեր կարգավորել, թե դեղորայքի համար, թե դիմակների համար, արտադրվեր, ներկրվեր, մաքսատներում հրաման տրվեր, որ ոչ մի հատիկ դուրս չգա։ Թեստերի խնդիրը կարգավորվեր, մարտի 4–ին թեստեր գոյություն չեն ունեցել, օդանավակայանում պարտադիր պետք է թեստեր լինեին»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ բոլոր երկրներում համավարակը գնալով մարում է, իսկ Հայաստանում թվերը գնալով մեծանում են. «Հայաստանում դառնում է 400, 500, 600, 700 դեպք։ Դա գալիս է անպտուղ, անարդյունք աշխատանքից, որի համար մարդիկ պետք է պատասխան տան մահերի համար, վիրուսը տարածելու համար։ Մենք 3 միլիոն ենք, ավելի լավ է՝ 3 միլիոն հատ ամենալավ թեստերից բերեն, որ բոլոր մարզերում, հիվանդանոցներում թեստավորեն։ Ցանկացած քաղաքացի այսօր պատրաստ է իր խիղճը հանգիստ լինելու համար թեստավորվի, տեսնի հիվանդ է, առողջ է, եւ հարցը լիարժեք կկարգավորվի, այլ ոչ թե ամեն քայլին՝ փակել, տուգանել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ