News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՌԴ առողջապահության նախարարությունը Ռուսաստանում կորոնավիրուսի բարդացումների դեմ կիրառման համար եւս մեկ դեղամիջոց է գրանցել, շաբաթ օրը հայտնել է հաստատության մամուլի ծառայությունը։

«Լեւիլիմաբը (առեւտրային անունը «Իլսիրա») երկրորդ դեղամիջոցն է, որը գրանցվել է արագացված գործընթացով»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Նոր դեղամիջոցը ցուցված է հիվանդության ծանր ընթացքով պացիենտներին այն դեպքերի համար, երբ զարգանում է COVID-19-ի բարդություններից մեկը՝ այսպես կոչված «ցիտոկինային փոթորիկը»։

«Ցիտոկինային փոթորիկը» օրգանիզմի ավելցուկային բորբոքային ռեակցիան է վիրուսի դեմ, որը հանգեցնում է հյուսվածքների եւ օրգանների, մասնավորապես՝ թոքային հյուսվածքի վնասմանը, վարակի ծանր ընթացքին՝ հնարավոր մահվան ելքով։

Ինչպես հայտարարել են առողջապահության նախարարությունում, «ցիտոկինային փոթորկի» զարգացման կանխումը ծայրահեղ կարեւոր է COVID-19-ի բուժման համար։

Լեւիլիմաբը, դեղամիջոցների պետական ռեեստրում տեղեկատվության համաձայն, թողարկվում է ենթամաշկային ներարկման համար լուծույթի տեսքով։

Դեղամիջոցն արտադրում է «Բիոկադ» ՓԲԸ ռուսական դեղագործական ընկերության կողմից։

Արտադրողի կայքում տեղեկատվության համաձայն, ի սկզբանե Լեւիլիմաբը մշակվում էր ռեւմատոիդային արթրիթի բուժման համար, սակայն հետագայում պարզվել է, որ գործող նյութը ունակ է պայքարել «ցիտոկինային փոթորկի» դեմ։

Ավելի վաղ ընկերությունում ստացել էին առողջապահության նախարարության թույլտվությունը՝ կորոնավիրուսային վարակի ծանր ընթացքով պացիենտների մոտ Լեւիլիմաբի կլինիկական հետազոտության անցկացման համար։

Մեկ ամիս առաջ Ռուսաստանում գրանցվել էր COVID-19-ի դեմ պայքարի համար առաջին դեղամիջոցը՝ Ավիֆավիրը։ Արտադրողները հաստատում են, որ դեղամիջոցի օգտագործման դեպքում կորոնավիրուսի ախտանիշները կրկնակի արագ են վերանում։ Նրանք խոստանում են դեղամիջոցի առաջին 60 000 խմբաքանակը հիվանդանոցներին մատակարարել մինչեւ հունիսի 11-ը։

Նախօրեին Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Ավիֆավիրը պացիենտների բուժման համար անվճար կմատակարարվի հիվանդանոցներին։

Շաբաթ օրը օպերատիվ շտաբը հայտնել էր, որ վերջին օրերին նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում աճել է 8855-ով։ Այսօրվա դրությամբ երկրում ընդամենը 458 689 դեպք կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ