News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հունիսի 6–ի դրությամբ կորոնավիրուսից ուղղակի կամ անուղղակի մահերի դեպքերը հասել է 259–ի։ Սրա ուղղակի պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետը, ով սկզբում քամահրանքով էր վերաբերվում կորոնավիրուսային խնդրին, իսկ հետագայում անարդյունավետ գործեց ու բերեց հիմիկվա վիճակին։

Փաշինյանն իր վերջին ճեպազրույցում խոստովանեց, որ արձանագրվել է մահվան դեպք, որի պատճառը եղել է այն, որ առողջապահական համակարգը ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել ճիշտ ժամանակին բուժօգնություն տրամադրել քաղաքացուն։

Նա նաև ասաց, որ ունեցել ենք մահվան 2 դեպք, երբ հիվանդների համար տեղ չի եղել վերակենդանացման բաժանմունքում։

Դա նշանակում է, որ կոնկրետ այդ քաղաքացիներին սպանել է Հայաստանի իշխանությունը։

Իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ էր կորոնավիրուսի 1–ին դեպքն ի հայտ գալուց հետո քայլեր ձեռնարկել վարակի տարածման մասշտաբները վերահսկելի դարձնելու, առողջապահական համակարգի կոլապս թույլ չտալու և մեր երկրի առողջապահական հնարավորությունները մեծացնելու համար։ Չի՛ արվել։ Բայց չէ՞ որ արդեն աշխարհի փորձը կար և կարելի էր օգտվել այդ փորձից։

Բուժօգնության չտրամադրման պատճառով վրա հասած մահերը նշանակում են, որ մենք գնում ենք Իտալիայի տարբերակով։

Անտեսվեցին բոլոր զգուշացումները, չընդունվեցին գրեթե բոլոր առաջարկները, շարունակվեց հանրության պառակտումը՝ մոբիլիզացիայի փոխարեն։

Առանց գույները խտացնելու կարող ենք ասել, որ մեզանում գործում է գլխակեր իշխանություն, որը հանցավոր անգործության ու ոչ կոմպետենտ քաղաքականության արդյունքում մարդկանց թողնում է առանց բուժօգնության ու դառնում մահվան պատճառ։ Դա նույնն է, որ պատերազմի ժամանակ բնակչությանն անպաշտպան թողնես թշնամու արկերի ու հրթիռների դեմ՝ հայտարարելով, որ չունես անհրաժեշտ քանակի ու որակի հակաօդային պաշտպանության համակարգ և թող ամեն մեկը փորձի խուսափել ռմբահարվելուց, որպեսզի պետության վրա մեծ ծանրաբեռնվածություն չընկնի»։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ
Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու...
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Ամենաշատ