News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է ավելի քան 9,97 հազարով եւ կազմում է 246 628, վկայում են առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Համաձայն Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ Հնդկաստանն այժմ գտնվում է հինգերորդ տեղում հիվանդացածների թվով՝ առաջ անցնելով Իսպանիայից եւ Իտալիայից։

Շաբաթ հաղորդվել է հիվանդության 236 657 դեպքի մասին, իսկ մեկ օր առաջ այդ թիվը կազմել է 226 770 մարդ։

Երկրում բուժում է ստանում 120 406 մարդ, առողջացել է 119 292-ը, մահացել՝ 6 929 մարդ (մեկ օրվա ընթացքում՝ 287 պացիենտ)։

Ամենաշատը տուժել է երկրի կենտրոնում Մախարաշտրա նահանգը, որտեղ գրանցվել է հիվանդության ավելի քան մեկ երրորդ դեպքերը՝ 82 968 (մեկ օրում՝ 2 729 մարդ)։ Երկրորդ տեղում է՝ Թամիլնադ նահանգը՝ 30 152 հիվանդ (մեկ օրում՝ 1 458 վարակված), իսկ երրորդ տեղում՝ Դելի մայրաքաղաքային շրջանը, որտեղ հայտնաբերվել է 27 654 մարդ (մեկ օրում՝ 1 320 վարակված)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ