News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը վերջին օրերին անվտանգության կանոնների զգալի խախտումներ է արձանագրել հանրային սպասարկում իրականացնող մի շարք կառույցներում, մասնավորապես, բանկեր եւ «Հայփոստի» մասնաճյուղեր։ Դրանցում իրականացված ստուգայցերի որոշ մասի համար հիմք են ծառայել ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղ գտած որոշ լուսանկարներ՝ հնարավոր խախտումների վերաբերյալ։

ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատան առաջին հարկում գործող 3 բանկերի մասնաճյուղերի կասեցման ընթացքում արձանագրվել է, որ նախորդիվ այստեղ դիտարկված խախտումների մի մասը, մասնավորապես, գծանշումների բացակայության եւ փոքր տարածքում միաժամանակ մի քանի աշխատող ունենալու հետ կապված, վերացված չի եղել։ Դրանց վերացմանը համապատասխան աշխատակիցները ձեռնամուխ են եղել անմիջապես կասեցման պահին՝ ԱԱՏՄ մասնագետների ներկայությամբ։

Բանկերի մասնաճյուղերի կասեցումներ են եղել նաեւ մարզերում, մասնավորապես, նաեւ Գյումրի քաղաքում։

ԱԱՏՄ կողմից տնտեսավարողների գործունեության ժամանակավոր կասեցմանը նախորդում են իրազեկման եւ մշտադիտարկման աշխատանքներ։ Լայնածավալ անակնկալ ստուգայցեր են տարվում ողջ հանրապետությունում՝ ուշադրության կենտրոնում պահելով առեւտրի օբյեկտները, արտադրությունները, գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները եւ ԱԱՏՄ վերահսկողության դաշտում գտնվող այլ ոլորտների տնտեսավարողները։ Վերջինների կողմից անվտանգության նորմերի չպահպանման վերաբերյալ թեժ գծով ստացված ահազանգերի հիմքով եւս եղել են հարյուրավոր կասեցումներ։

ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը, քանի որ դրանով է պայմանավորված կորոնավիրուսի հետագա տարածման կանխումը։ Խախտումերի համար սահմանված են վարչական պատասխանատվության միջոցներ, կրկնախախտման համար՝ առավել լուրջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ