News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե դու համաճարակը չես նկատում, համաճարակն է քեզ նկատում, ու մեկ էլ Փաշինյանն ամբողջ ընտանիքով վարակվեց, հասկացավ, որ կորոնավիրուս կա ու կատաղած սկսեց մեղադրել ժողովրդին՝ ֆբ պատին մարդկանց լուսանկարներ դնելով՝ տեսեք, թե ովքեր են մեղավոր, որ ինքն ու ընտանիքը վարակվել են, ու ամբոխի թիրախ դարձրեց նրանց։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։

Վահան Իշխանյանը նշել է, որ երկրները կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի տարբեր մոդելներ էին մշակում, երկրների մեծ մասը մշակեց կարանտնային մոդելը, տներում փակվում, գործի չեն գնում, պետությունը փոխհատուցում է մարդկանց ֆինանսական կորուստները. ապա հետզհետե սահմանափակումները մեղմացնում են։ Ըստ նրա՝ մի մասը մշակեց հնարավորինս շատ թեստեր անելու մոդելը, որ բացահայտեն բոլոր վարակակիրներին ու կանխեն հիվանդության տարածումը․

«Երեք ամսվա ընթացքում մոդելները սկսեցին արդյունքներ տալ, համաճարակը գնալով նվազեց,  այն երկրներում, որտեղ կառավարությունները առավել խիստ ու հետևողական են ու շարունակում են կանխարգելիչ միջոցառումները, հիվանդությունը վերացավ։ Օրինակ, Հոնկոնգում համաճարակը վերացել է, սակայն նրանք չեն թուլանում, երկիր մտնող բոլոր անձանցից կորոնավիրուսի թեստ են վերցնում, որ կրկին չբռնկվի համաճարակը։  Մի քանի երկրներ այլ մոդելներ մշակեցին,  կարանտին չէին մտցնում, սակայն կարգ էր սահմանում, որ քաղաքացիները 1,5-2 մետր հեռավորություն պահպանեն, մյուս կողմից, շարունակում աշխատեցնել տնտեսությունը, այսինքն բաց էին բոլոր հիմնարկները, տրանսպորտն ու ռեստորանները։ Այն համոզումը կար, որ եթե նույնիսկ շատ թվով մարդիկ վարակվեն, կստեղծվի հանրային իմուինիտետային պատնեշ և այսպիսով կհաղթահարվի հիվանդությունը։ Այս մոդելի ջատագովն էր Շվեդիան, որ սկզբից հպարտանում էր իր մոդելով, ապա խոստովանում, որ ձախողվել է, քանի որ վարակվածների 10 տոկոսը մահացավ, իսկ իմունիտետ ձեռք բերեց ընդամենը 7 տոկոսը»։

Հայաստանը, Վահան Իշխանյանի բնորոշմամբ, այն հազվագյուտ երկիրն է որ մոդել չունի, կամ էլ ունի մի մոդել՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «անձնական շահը և առողջական վիճակը»։

«Այսպես, Փաշինյանը մարտի սկզբում, երբ տարբեր երկրներում համաճարակը կյանքեր էր հնձում, հայտարարում էր՝ կորոնավիրուսը շատ ավելի պակաս սարսափելի է, քան h1n1 գրիպը, թե կորոնավիրուսը ո՞ւմ շունն է ու բազմամարդ հանրահավանքներ անում, որ ՍԴ դատավորներին հանելու հանրաքվեն անցկացնի, բայց մեկ էլ հասավ, որ համաճարակը այնպես է տարածվում, որ հանրաքվե չի կարող անել, և արտակարգ դրություն մտցրեց, քանի որ միակ ձևը հանրաքվեն հետաձգելու արտակարգ դրություն մտցնելն էր»։

Ապրիլի 20-ին, երբ արդեն 24 հոգի մահացել էր կորոնավիրուսից, Վ․Իշխանյանի բառերով՝ Փաշինյանի խելքը ՍԴ֊ն էր, ասում էր. «Հես ա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին, այսինքն՝ ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ»․

«Բայց քանի որ, ինչպես տեսանք, խնդիրը միայն հանրաքվեն հետաձգելն էր, խիստ միջոցառումներ չարվեցին, և համաճարակը չնվազեց ինչպես այլ երկրներում կարանտինի շնորհիվ էր նվազում։ Այսուհանդերձ, կայուն էր, օրական վարկավածների թիվը չէր անցնում 150-ից։ Եվ երբ անհրաժեշտ էր խստացումներ մտցնելով նվազեցնել վարակի տարածումը, վարչապետի ժլատությունը բռնեց, առանց էն էլ չկամորեն, կարծես լավություն անելով, չնչին փոխհատուցումներ էր տալիս, տալիս՝ հետ ուզում, թե իրար մեջ բաժանեք, խոստանում կոմունալների պարտքերը հետաձգել, հետո խոտումը դրժում՝ թե վճարեք, ու մարդկանց անլույս ու անգազ թողնում, ու որպեսզի էլ ոչ մի կոպեկ չբաժանի, մայիսի 4-ին բացեց հիմնարկները և համաճարակը թափով բռնկվեց»։

Եվ այն պահին, գրել է Վահան Իշխանյանը․ երբ օրական մահերը աճում էին, Փաշինյանը զբաղված էր «քաղաքական հակառակորդների վրա քրեական գործեր սարքելով, ՍԴ-ի հանրաքվեն չեղարկելու օրենք հանելով ու մոգոնելով ՍԴ դատավորներին հեռացնելու այլ տարբերակներ։ Բայց եթե դու համաճարակը չես նկատում, համաճարակն է քեզ նկատում, ու մեկ էլ Փաշինյանն ամբողջ ընտանիքով վարակվեց, հասկացավ, որ կորոնավիրուս կա, ու կատաղած սկսեց մեղադրել ժողովրդին՝ ֆբ պատին մարդկանց լուսանկարներ դնելով՝ տեսեք, թե ովքեր են մեղավոր, որ ինքն ու ընտանիքը վարակվել են, ու ամբոխի թիրախ դարձրեց նրանց, սկսեց հարկադրել քաղաքացիներին, որ դիմակներ կրեն ու տարածություն պահեն, և այն աստիճան իրեն կորցրեց, որ դիմակ չկրելու համար ասֆալտին փռել տվեց մարդուն։ ինչո՞ւ այդպես դաժան, քանի որ ամեն անդիմակ մարդու մեջ իր ընտանիքը վարակողի էր տեսնում։

Հետո, ընտանիքով սկսում են հիվանդությունից լավանալ, ու Փաշինյանը որոշում է, որ ճիշտը վարկավելն է, ասում է, թե ինչքան շատ մարդ վարակվի, այնքան շուտ պրոբլեմը կլուծվի։ Այսօր արդեն հայտարարեց, թե ընտանիքի անդամների թեստերի պատասխանը բացասական է, ուրեմն, կարծում է՝ իմունիտետ է ձեռք բերել և դուխով գնաց Նորքի ինֆենկցիոն հիվանդանոց մտահոգություն ցուցադրելու»։

Ըստ Վահան Իշխանյանի՝ եթե Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկը հիվանդությունը ծանր տաներ, նրա «կատաղության սահմանները ավելի էին լայնանալու, դրուժիննիկները ոստիկաններին հետևները գցած բնակարաններ էին ներխուժելու և պարկետին փռեին բոլոր նրանց, ովքեր տանը դիմակ չեն կրում»։

«Հայկական համաճարակային մոդելն է՝ գյադեք էս կողմ, գյադեք էն կողմ, գյադեք կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, էկեք հանրահավաքի։ Վայ չէ, գյադեք, վարկավեցի, էս ի՞նչ բերիք գլխիս, էս ո՞վ էր՝ դո՞ւ, դե լուսանկարդ դնեմ, գյադեք, խայտառակ արեք սրանց, գյադեք չէ, կորոնավիրուս կա, դիմակ դրեք, թե չէ ասֆալտին կփռեմ։ Վայ, գյադեք, տեսաք՝ ինչ թեթև տարանք, բոլորս բուժվել ենք, կարաք բոլորդ վարակվեք», գրել է Վահան Իշխանյանը։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ