Արտասահմանյան ավիափոխադրողները ծանուցում են ստացել այն մասին, որ Իսրայել օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը կերկարաձգվի մինչեւ հուլիսի 1-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Մաարիվ» թերթին:
«Միջազգային ավիաընկերությունների միջոցով Իսրայել օտարերկրացիների մուտքի սահմանափակումները երկարաձգվել են մինչեւ հուլիսի սկիզբը: Միջազգային ավիաընկերությունները ծանուցվել են այն մասին, որ Իսրայել ժամանող արտասահմանցիների վրա դրված սահմանափակումները կորոնավիրուսի շարունակվող համավարակի պատճառով երկարաձգվել են առնվազն մինչեւ հուլիսի 1-ը»,- ասվում է ծանուցման մեջ:
Իսրայել օտարերկրյա քաղաքացիների ժամանելու արգելքը մտցվել էր մարտի կեսին: Իսրայելցիները, ովքեր արտասահմանից տուն են վերադառնում, պետք է երկշաբաթյա կարանտինի մեջ մնան։