News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրների՝ Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Հունաստանի կողմից Հայաստանի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին Համաձայնագրի վավերացման համար քաղաքական խոչընդոտներ չկան: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նախարարի խոսքով՝ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը մնում է Եվրամիության հետ հարաբերությունների իրավական հիմք: «Դա կարեւոր գործիք է ՀՀ կառավարության կողմից ընդունված բարեփոխումների ծրագրերի իրականացման համար: Այսօր մենք մոտ ենք վավերացման գործընթացի ավարտին: Մենք ակնկալում ենք Համաձայնագրի վավերացում Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Հունաստանի համար: Եվ դրա համար քաղաքական որեւէ խնդրի չկա»,-ասաց Մնացականյանը:

Նա նաեւ նշեց, որ կորոնավիրուսի պայմաններում Ավստրիան եւ Իտալիան արդեն ավարտին են հասցրել տվյալ Համաձայնագրի վավերացումը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ամենաշատ