News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Ռուսաստանը սերտ համագործակցության մեջ են համավարակին դիմակայելու գործում։ Այս մասին առցանց մամուլի ասուլիսում հունիսի 11-ին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի սկզբնական փուլում Հայաստանին են փոխանցվել 1500 թեսթեր, իսկ դրանից հետո «Ռոսպոտրեբնադզորը», ընդհանուր առմամբ, 40 000 հետազոտություն անցկացնելու համար Երեւանին երկու խմբաքանակ ռեգենտներ փոխանցելու որոշում է կայացրել։

Դեսպանը հիշեցրեց նաեւ ռուսական ախտորոշիչ լաբորատորիայի մասին, որտեղ մինչ այժմ անցկացվել է 7000 թեսթ։ «Բացի այդ, «Ռոսպոտրեբնադզորը» վերջերս հայտնել է Հայաստանում հետազոտությունների լրացուցիչ ֆինանսավորման մասին»,- նշեց նա։ Կոպիրկինն ընդգծեց ռուսական կապիտալով ընկերությունների կարեւոր դերը Հայաստանում կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների դեմ պայքարում։ «Մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Հարավ-կովկասյան երկաթգիծը», ՎՏԲ բանկը, «Հայաստանի էլեկտրական ցանցերը», մեծ միջոցներ են փոխանցել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին։

Ստեղծվել են համավարակի հետեւանքներից տուժածների աջակցության հիմնադրամներ»,- պարզաբանեց դիվանագետը՝ հավելելով, որ Ռուսաստանը Հայաստանին ակտիվորեն օգնում է նաեւ ՄԱԿ-ի գծով։ Նա ընդգծեց, որ համաճարակաբանական իրավիճակը չի խանգարում հեռավար քննարկումներ անցկացնել երկու երկրների խորհրդարանականների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ։ «Միաժամանակ, ստեղծված իրավիճակը ստիպել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի եւ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը տեղափոխելու որոշում կայացնել»,- եզրափակեց Կոպիրկինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ