News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Բնական է, որ այս ընթացքում մեծ աշխատանքներ են տարվում պատվաստանյութ ձեռք բերելու ուղղությամբ եւ տեսականորեն այդ պատվաստանյութը կարող է ստեղծվել 3 ամսից, բայց կարող է նաեւ առաջիկա 3 տարիներին չստեղծվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ էլ մենք պետք է առաջնորդվենք՝ հույս ունեցիր լավագույնի, բայց պատրաստվիր վատթարագույնի սցենարով։ Ամեն օրվա կորոնավիրուսի մեր թվերն արձանագրում են, թե մենք ինչպես ենք պահել հակահամաճարակային կանոնները 7-ից 14 օրվա ընթացքում։ Թվերից պարզ է դառնում, որ մենք հակահամաճարակային կանոնները չենք պահպանել պատշաճ մակարդակով»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակայի շարժում. «Եթե ֆորմալ ինչ-որ զրոյական կետից է պետք սկսել, կարծում եմ՝ այսօրվա մեր հանդիպումը կարող է լինել այդ սիմվոլիկ զրոյական կետը։ Ինքս պարտավորվում եմ՝ որպես նախկինում այդ կանոններն պատշաճ չպահպանած մարդ,  որի ապացույցն այն է, որ ես վարակվեցի կորոնավիրուսով, անձամբ ճշգրտորեն պահպանել հաստատված բոլոր կանոններն՝ առանց բացառության։ Պետք է լինի այնպես, որ այդ կանոնների չպահպանումը համարվի ամոթ։ Սա մեկ շաբաթվա կամ մեկ տարվա խնդիր չէ, մենք պետք է հարմարվենք խնդրի իրողություններին եւ նոր աշխարհին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ