News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


ԲԴԽ-ն եթե ծառայեր իր մասնագիտական նպատակներին, ապա պետք է առնվազն կարգապահական վարույթ հարուցեր դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը` անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի անձնական կյանքի եւ բժշկական գաղտնիքի մասին տեղեկություն հրապարակելու փաստով հարուցված քրեական գործին։

«Ինքնին գործը, որն անվանվում է քթի գործ, բավականին հետաքրքրական է եւ պարզ է, որ դրանում կան քաղաքական շարժառիթներ, որովհետեւ օրինակները մեր իրականության մեջ բազում են, երբ այս կամ այն պաշտոնյայի անձնական կյանքից լուսանկարներ են հրապարակվել, եւ դրանց առթիվ որեւէ գործողություն չի իրականացվել։ Ամիսներ առաջ մեր ընկերներից երկուսը նույնպես Աննա Դանիբեկյանի հետ կապված ունեցան խնդիրներ եւ 2 ամսով կալանավորվեցին։ Ես էլ դարձել եմ քթի զոհը։ ԲԴԽ-ն եթե ծառայեր իր մասնագիտական նպատակներին, ապա պետք է առնվազն կարգապահական վարույթ հարուցեր Աննա Դանիբեկյանի նկատմամբ։ Երկրորդ նախագահի ազատության հարցը քննելու դատը հետաձգելու համար Դանիբեկյանը գնացել էր քթի պլաստիկ վիրահատության։ Մենք տեսակով տարբերվում ենք Նիկոլ Փաշինյանից եւ չենք պատրաստվում փախչել։ Բոլոր կանչվող դեպքերում ներկայանալու ենք եւ տալու ենք պատասխաններ։ Երկրում ստեղծվել է իրավիճակ, որ, փաստացի, Դանիբեկյանն ամենապաշտպանված անձերից է»,- ասաց Մանթաշյանը։

Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը  հայտնեց, որ նշված քրեական գործով Նարեկ Մանթաշյանը որպես վկա երեկ հրավիրվել էր Քննչական կոմիտե. «Նարեկ Մանթաշյանն այս գործով ունի կասկածյալի կարգավիճակ, ինչն էլ ենթադրում է՝ քթի գործով քրեական հետապնդում է սկսվել Մանթաշյանի նկատմամբ։ Այս խնդիրը եւ ծիծաղ ,եւ զայրույթ է առաջացնում։ Քրեական գործը ծիծաղից բացի ոչինչ չէր կարող առաջացնել»։

Կոչուբաեւի խոսքով՝ Դանիբեկյանի վերաբերյալ արված հրապարակումը շոշափում է պետական կյանքի ասպեկտներ. «Մի կողմ դնենք այն, որ Նարեկ Մանթաշյանը որեւէ տեղեկություն չի հավաքել, չի պահպանել ու չի տարածել ՔՕ իմաստով։ Եթե մի պահ ընդունենք, որ մեր մամուլի ասուլիսն ընկալվել է որպես քթի գործի հարուցման հիմք, որ Աննա Դանիբեկյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում, ապա պետք է արձանագրենք, որ այդ հրապարակումը շոշոփաում է պետական կյանքի ասպեկտներ։ Մենք չենք հրապարակել, թե Դանիբեկյանը շաբաթ-կիրակի օրերը ում հետ է հանդիպում, ինչ է անում, ինչ է ուտում։ Մենք հրապարակել էինք Աննա Դանիբեկյանի պետական կյանքին վերաբերող փաստական տվյալ։ Երբ պետք է քննվեր երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը, որն էլ անհապաղ քննարկման ենթակա միջնորդությունների շարքին էր դասվում եւ մեկ ամիս առաջ արձակուրդից վերադարձած Դանիբեկյանը դիմել էր քթի պլաստիկ վիրահատության, որը հաստատվեց»։

Փաստաբանը շեշտեց, որ իրենք չենք ասել, թե ինչու է Աննա Դանիբեկյանը դիմել քթի վիրահատության. «Հետաքրքրական է նաեւ այն, որ ես նույնպես ասուլիսի ժամանակ հստակ արձանագրեցի, որ մեզ հասած տեղեկությունները հանդիսանում են բժշկական գաղտնիք հանդիսացող հրապարակում եւ պետք է քրեական վարույթի շրջանակներում օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության ենթարկվեն։ Եվ քաղաքական որոշում եղավ, որ Դանիբեկանը պետք է պաշտպանվի Քրեական օրենսգրքով, ԲԴԽ-ն Դատախազության ուշադրությանը հրավիրեց այդ տեսանյութերի մի դրվագի վրա եւ անտեսեց երկրորդ տեսանյութը, որտեղ ես խոսում են քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտության մասին»։

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հիվանդության թերթիկ էր բացել, ինչի պատճառով տեւական ժամանակ չէր կայանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Բյուլետենի ավարտից հետո՝ ապրիլի 17-ին, դատավորը ներկայացել էր աշխատանքի եւ երկու օր անց՝ ապրիլի 20-ից մինչ մայիսի 7-ը, արձակուրդ ձեւակերպել հետվիրահատական խնդրի պատճառով:

Նշենք, որ ԲԴԽ-ն մտահոգություն էր հայտնել դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ համացանցում տեղ գտած հրապարակումների առիթով՝ հրավիրելով Գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար. «Բարձրագույն դատական խորհուրդը, ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում եւ համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» եւ ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սեւակ Հակոբյանի հետ» տեսանյութերը, արձանագրում է, որ դրանցում բանախոսները թույլ են տվել ոչ միայն բարոյականության տեսանկյունից անընդունելի արտահայտություններ, ինչն ինքնին դատապարտելի է, այլ նաեւ հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ