News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Պարոն վարչապետ, դուք նշեցիք, որ մինչեւ այսօր ինչ եղել-եղել է, եկեք այսօրվանից բոլորս կանոնները ճիշտ պահենք եւ եթե այդպես անենք, 14 օր հետո կունենանք լավ վիճակ: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:

«Եթե այդպես է, ապա այսօրվանից պետք է գնանք ավելի ճիշտ սոցիալական թիրախավորման: Մենք առաջարկում ենք գտնել իրապես գործազուրկ դարձած մարդկանց եւ նրանց աջակցել: Առաջարկում ենք աջակցել ուղղակի ֆինանսավորման միջոցով: Երկրորդ, մենք գիտենք, որ մոտ 70 հազարից ավելի մարդ արտագնա աշխատանքից վերադարձել է հայրենիք, եւ հիմա համ իրենք են անգործ, համ իրենց ընտանիքներն են առանց փողի: Նրանց խոսք էր տրվել, որ կներգրավեն կապիտալ շինարարությունների մեջ, բայց հիմա կապիտալ շինարարության այն թափը, այն ծավալը որ պետք է լիներ, հիմա չկա: Հիմա նրանց եւս պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Բոլոր այն ընկերությունները, որոնք պարետի որոշումով փակվում են, պետք է նրանց բաց թողնված եկամուտը վերականգնվի պետության կողմից:

Հաջորդը, մենք փաթեթ ենք ներկայացրել կառավարություն եւ հարկային արձակուրդների առաջարկներ ենք անում, մասնավորապես շահութահարկի:

Հաջորդը, մենք բավական շատ տեղեկություններ ունենք, որ բանկերը չեն ընդառաջում մարդկանց: Եկեք այնպես անենք, որ վարկային բեռի տակ ճկռող քաղաքացիները ունենան հնարավորություն վարկային արձակուրդի»,-ընդգծեց Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ