News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Մենք մեր մաքսային  կետերում ընթացակարգերը սրբագրել ենք այնպես, որ արտահանումը տեղի ունենա հնարավորինս արագ: Այս մասին պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր են արվում սահմանային անցակետերում գործընթացները արագացնելու հետ կապված, քանի որ գյուղատնտեսական մթերքների արտահանման շրջան է սկսվում, որոնք շուտ են փչանում:

«Վրաստանի եւ Ռուսաստանի մեր գործընկերների հետ մենք կապի մեջ ենք եւ Վերին Լարսում ունենք արդեն ներկայացուցիչ եւ ես հույս ունեմ, որ մենք ամեն ինչ կկազմակերպենք բարձր մակարդակով: Համենայնդեպս, այս պահին որեւէ անհանգստացնող ազդակ չունենք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ