News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) շահառու 7 գյուղերի բուժհաստատությունները եւ տեղի 180 խոցելի ընտանիք աջակցություն են ստանում Ավստրիական զարգացման գործակալությունից։

10,000 եվրո դրամաշնորհը ծառայելու է COVID-19 համավարակի տարածման կանխարգելմանն ու դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքներին պարենի եւ առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրմանը։

«Այս օրերին միջազգային գործընկերների հետ համագործակցությունն առավել քան կարեւոր է։ Ավստրիական զարգացման գործակալության աջակցությունը հնարավորություն է տալիս շարունակել գործուն աջակցություն ցուցաբերել մեր շահառուներին Շիրակի մարզում՝ ոչ միայն նյութապես, այլեւ կարողությունների զարգացմանն ու իրազեկման բարձրացմանն ուղղված ջանքերով»,- նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

Տրամադրվող փաթեթներում ներառված են կրթական բուկլետներ համավարակի, անվտանգության պահպանման ընդհանուր կանոնների, ինքնամեկուսացման մասին։ Փաթեթների հանձնումն իրականացնելու են ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողներն ու բժիշկները, որ տեղում իրազեկեն բնակչությանը։

Ընտանիքների ընտրության գործընթացում հաշվի են առնվել ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողների մշակած տվյալների բազան, գյուղապետարանների, Շիրակի մարզպետարանի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալները։

Բենիամին, Գուսանագյուղ, Հոռոմ, Լանջիկ, Մեղրաշեն, Սառնաղբյուր եւ Վարդաքար գյուղերի ընտանիքների աջակցության փաթեթում պարենային ապրանքներից բրինձ է, ցորեն, ոսպ, արիշտա, ձեթ, տնտեսական ապրանքներից՝ հեղուկ օճառ, ախտահանող նյութ, ձեռնոց, դիմակ, ինչպես նաեւ գրենական պիտույքներ՝ նկարչական ալբոմ ու մատիտներ, գիրք, սեղանի խաղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ