News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չկան նախադրյալներ, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը ԼՂ հարցով փոխզիջման կհասնեն, եւ բանակցային գործընթացը կարող է տեւել ավելի քան տասնյակ տարի: Այս մասին տեսակամրջի ժամանակ ասել է ՄԳԻՄՕ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ ստատուս քվոն լավագույն որոշումը չէ, սակայն պետք է կողմերին հնարավորություն տալ լուծել բոլոր վիճելի հարցերը:

«Ստատուս քվոյի նկատմամբ անհանդուրժողականության մասին հաճախ խոսում է Արեւմուտքը, իսկ արագացված որոշումը չի բխում Մոսկվայի շահերից, այդ պատճառով անիմաստ է մեղադրել Մոսկվային: Ավելի լավ է 10 տարի բանակցություններ վարել, քան մեկ օր պատերազմել»,-նշել է նա:

Փորձագետը պարզաբանել է, որ ԼՂ հակամարտության փուլային կարգավորման մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերում սենսացիոն ոչինչ չկա, քանի որ այդ տերմինաբանությունն օգտագործվել է 2-3 տարի առաջ:

«Բանակցային սեղանի շուրջ քննարկվում է Ղարաբաղի կարգավիճակը, փախստականների ու շրջանների հարցը: Փուլայնությունը կա նաեւ Մադրիդյան սկզբունքներում, որոնք ակտիվորեն քննարկում է հայ հասարակությունը: Այստեղ որոշակի նյուանս կա: Փուլայնությունը կոշտ երկփուլայնություն է ենթադրում: Սակայն շրջանների ազատագրման հարցը պետք է սերտորեն կապված լինի այդ թվում նաեւ Ղարաբաղի վերաբերյալ կարգավիճակի բովանդակային կողմի հետ: Եթե որպես հիմք ընդունվում է դա, ապա գործընթացները պետք է հստակ համաժամանակեցվեն, իսկ կարգավիճակի հարցը պետք է անմիջապես լուծվի, քանի որ տարածքների ազատագրումը կապված է անվտանգության համար ռիսկերի հետ: Հակառակ դեպքում հայկական ուժերի՝ յոթ շրջաններից դուրս գալը կարող է հակամարտության սրման հանգեցնել»,- պարզաբանել է Սերգեյ Մարկեդոնովը:

Քաղաքագետը հավելել է, որ նորացված մադրիդյան սկզբունքներում հանրաքվեն որպես իրավականորեն պարտադիր ընթացակարգ է սահմանվում, եւ դա ռիսկային է Բաքվի համար, քանի որ դրա արդյունքներով Ղարաբաղը կարող է Ադրբեջանի սահմաններից դուրս լինել: «Իհարկե, այդ սկզբունքներում կան բացեր: Օրինակ՝ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանը եւ Ղարաբաղը միացնող անվտանգության միջանցքի լայնությունը. դա Լաչինի միջանցքն է, թե՞ ամբողջ Լաչինը, թե՞ Քելբաջարը, որը որոշակի իմաստով ավելի կարեւոր է՝ հաշվի առնելով, որ այնտեղ է գտնվում Ղարաբաղը մատակարարող ջրային պաշարների 90 տոկոսը»,- եզրափակել է ռուս փորձագետը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ