News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը մեզ ասաց, որ աշխատանքային նիստում պետք է քննարկեն՝ ԲՀԿ-ի դիմումն ընդունում են ՍԴ վարույթ, թե ոչ: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունները վիճարկելու իրենց նախաձեռնությանը:

«Սպասենք ՍԴ որոշմանը, իմ տեսակետը, կարծիքը այս հարցում, կարծում եմ՝ կարեւոր չէ, որովհետեւ կա ՍԴ: Որքան գիտեմ առավելագույն ժամկետը 20 օր է, երբ պետք է հրավիրեն այդ աշխատանքային նիստը»,-ասաց նա՝ հավելելով, որ ՍԴ պատմության մեջ եղել են նախադեպեր, երբ 26 պատգամավորի ստորագրությամբ ՍԴ-ն դիմումն ընդունել է վարույթ, եղել են նախադեպեր, որ չի ընդունել:

Անդրադառնալով նրան որ թեեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե ընդունել է ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանին, վերջինս իրեն ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար չի համարում, Զոհրաբյանն ասաց. «Այս առումով պարզաբանում պիտի տա Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակը։ Եթե ինքն ասում է ժամանակավոր պաշտոնակատար է եւ դրան հակադարձում է հենց ինքը՝ ժամանակավոր պաշտոնակատարը, ապա կարծում եմ, որ այստեղ պարզաբանման խնդիր կա»։

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին նշելով. «Մեր հարյուրավոր կողմնակիցների, համակիրների շարունակում են հրավիրել տարբեր քննչական բաժիններ, տալիս են ամենաանհեթեթ հարցերը։ Օրինակ՝ հրավիրել են բաժին իմ նախկին գործընկերներից մեկին, հայտնի ռեժիսորի, որը գնում էր աշխատանքի եւ ճանապարհին տեսել է՝ ԱԱԾ-ի դիմաց ինձ ասֆալտին եւ որպես ընկեր կանգնեցրել է մեքենան, մոտեցել ու փորձել է հասկանալ՝ ինչով կարող է օգնել։ Քանի որ ԱԱԾ-ն բնակվում է մեր տանը եւ հեռախոսների մեջ, մի բան ասեմ՝ մի քրքրեք էլի իմ «Facebook», «Whatsupp» եւ այլն, ես այդ կապերով ոչինչ չեմ խոսում, եթե ինչ-որ մեկի հետ ես խոսելու բան ունեմ, փողոցում կարող եմ հանդիպել, իմ վրա իզուր այդքան ռեսուրդ մի ծախսեք, անիմաստ է։

 Լուրջ մտավորական մարդուն հարցրել են՝ Նաիրա Զոհրաբյանը ձեր ընկե՞րն է, ասել է՝ այո, իմ մտերիմն է, իմ ընկերն է, հարցրել են՝ դուք իրեն զանգո՞ւմ եք, ասել է՝ ամեն օր, հարցրել են՝ ստեղից դուրս գաք էլի՞ եք զանգելու, ասել է՝ հա, էստեղից դուրս գամ էլի եմ զանգելու։ Հետո հարցրել են՝ կարո՞ղ է մտաբերեք, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը Ձեզ ասե՞լ է, որ պլակատ բռնեք: Նկատի ունեն, որ գումար ենք տվել հայտնի մտավորականին, որ պլակատ բռնի: Նա ասել է՝ «մի հատ ինձ նայեք, ես նմա՞ն եմ, պլակատ բռնողի:

Հիմա ԱԱԾ-ն մարդիկ է ման գալիս, որոնք ցուցմունք կտան, որ 2017-ի ընտրությունների ժամանակ մեզնից ինչ-որ մեկը շահագրգռել է որեւէ ՀՀ քաղաքացու ընտրակաշառքի: Հարգելի ԱԱԾ-ն, եթե այս մոլորակի վրա կգտնեք գեթ մեկ հոմոսափիենս, որը կկանգնի եւ փաստարկված կասի, որ Նաիրա Զոհրաբյանը որեւէ մեկին գումար է տվել, կամ խոստացել է, կամ բոմբոներկա է տվել, կամ լահմաջո է տվել ու ասել է՝ ձայն կբերես իմ կուսակցությանը, ես պատրաստ եմ ընդունել, որ դուք ճիշտ էիք, ես սխալ»,-ընդգգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ 2018-ի ԱԺ ընտրություններում Սյունիքում եղել են գյուղեր, որտեղ ինքն ստացել է զրո ձայն. «Ինձ համար նվաստացուցիչ կլիներ, եթե ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, ում ես ուզեք-չուզեք, համարում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկը, ինչ-որ մեկը ձայն տար գումարի կամ պեպսի կոլայի դիմաց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ