News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տվյալ օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի պարզել սահմանադրական փոփոխություններից հետո թոշակի անցած Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակային իրավունքների իրականացումը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի արագացված ռեժիմով քննարկման ընթացքում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածի որոշ կետեր չեղարկվում են, եւ դրանց փոխարեն նոր կետեր են ավելանում: Այսպիսով, ՍԴ դատավորին, ում լիազորությունները դադարեցվել են ընթացիկ տարվա հունիսի 22-ի փոփոխությունների հետ կապված Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին համապատասխան, եւ որպես անձ, ով դադարեցրել է իր լիազորությունը գործող օրենքի 12-րդ հոդվածի 1 կետի 1 մասի հիման վրա, կենսաթոշակ է նշանակվում տվյալ օրենքի 10-րդ հոդվածին (2) համապատասխան: ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն այդ հարցով արձանագրություն է կազմում:

Ինչպես նաեւ որոշվում է ՍԴ նախագահի թափուր տեղի համալրման հարցը: Նոր խմբագրմամբ 213-րդ հոդվածն ասում է, որ ՍԴ նոր նախագահը պետք է ընտրվի թափուր տեղերի համալրումից հետո, սակայն այդ դեպքում կոնկրետ ժամկետ չի նշվում, իսկ արդեն անցումային դրույթներում հստակ ամրագրված է, որ նոր նախագահ պետք է ընտրվի 10-օրյա ժամկետում:

Բացի այդ, առաջարկվում են կարգավորումներ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների հաջորդականությունը որոշելու համար: ՍԴ դատավորների պաշտոններին նոր թեկնածուներ կարող են առաջադրել կառավարությունը, նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Դրա համար նրանց տրվում է մինչեւ 2 ամիս ժամանակ:

Նշենք, որ արագացված կարգով փոփոխությունների ընդունումից հետո ակնհայտ դարձավ, որ իշխանությունները «մոռացել են» իրենց հարմար ձեւով «շտկել» «ՍԴ մասին» օրենքը: Այժմ իշխանությունները մտադիր են շտկել իրավիճակը, ինչի համար արտահերթ նիստ են հրավիրել, որը բոյկոտում են «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ