News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ առանց դիմակի է հայտնվել է թոշակառուների հետ հանդիպմանը, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Express պորտալը։

Հրապարակված կադրերում Մելանիա Թրամփը սպըակ պուտերով սեւ զգեստով է, իսկ ԱՄՆ նախագահին լուսանկարել են դասական կոստյումով, սպիտակ վերնաշապիկով եւ կարմիր փողկապով:

Երկրի առաջին տիկինը եւ նրա ամուսինը հարգանքի տուրք են մատուցել Վաշինգտոնում Կորեական պատերազմի մասնակիցներին՝ դրա 70-ամյակի կապակցությամբ: Ամուսիններըր ծաղիկներ են դրել հուշահամալիրում եւ զրուցել են վետերանների հետ, ընդ որում, նրանք երկուսն էլ առանց դիմակների էին։

Օգտատերերը դատապարտել են Թրամփին սոցցանցերում՝ առանց անհրաժեշտ պաշտպանության տարեցների հետ հանդիպման գալու համար: «Ավելի հարգալից կլիներ, եթե  դու դիմակ կրեիր», - գրել էր նրանցից մեկը: «Հաշվի առնելով վետերանների տարիքը եւ այն, թե որքան հաճախ եք դուք այցելում երկրի առավել վարակված վայրերը, ես համարում եմ, որ ձեր գործողություններն անմիտ են»,- շեշտել է մյուսը։ «Առանց դիմակի. Ինչպիսի եսասեր եւ անհարգալից վերաբերմունք»,- գրել է երրորդը։ «Ինչու՞ դուք երկուսդ էլ չեք պաշտպանում թոշակառուների առողջությունը։ Դուք պետք է դիմակներ կրեիք»,- եզրափակել է չորրորդը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ