News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը բարձր է գնահատել Ն.Վուտովայի եւ ԵԽ հետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է ժողովրդավարության հետեւողական զարգացման եւ ամրապնդման գործում: «Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ակտիվ փուլում է, եւ մենք վճռական ենք այդ օրակարգն առաջ մղելու հարցում: Նպատակը մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ հզորացումն է՝ իրապես անկախ դատական համակարգի ձեւավորումը, վստահելի ընտրական գործընթացի երաշխավորումը, արդյունավետ հակակոռուպցիոն պայքարը, ինչպես նաեւ այլ գերակայություններ: Այս համատեքստում ԵԽ օժանդակությունը կարեւոր նշանակություն ունի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նատալյա Վուտովան պատիվ է համարել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնում աշխատանքը եւ ընդգծել, որ ԵԽ-ն մեծապես կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհուրդն ուժեղ է, երբ ուժեղ են իր անդամ պետությունները, եւ ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ժողովրդավարության հզորացման, օրենքի գերակայության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ժողովրդավարական օրակարգին:

Վարչապետն ընդգծել է՝ բարեփոխումների շարունակական իրականացումը, ինստիտուտների հզորացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են: Դրանք միտված են ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման երաշխավորմանը, դատական համակարգի անկախությանը, կառավարման թափանցիկության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, եւ կառավարությունը հետեւողականորեն առաջ է շարժվելու այս օրակարգի իրագործման ուղղությամբ:

Արձագանքելով վարչապետի դիտարկումներին՝ ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը նշել է, որ երկարաժամկետ, ամուր ժողովրդավարությունը հիմնված է ուժեղ, թափանցիկ, վստահելի ինստիտուտների վրա, եւ այս ուղղությամբ կառավարության քայլերը ողջունելի են:

Հանդիպմանն անդրադարձ է եղել դատաիրավական ոլորտի բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ նշել է, որ ռեֆորմը միտված է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության վերականգնմանը: Նատալյա Վուտովան իր հերթին ասել է, որ ԵԽ-ն կշարունակի խորհրդատվական օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանն այս գործընթացում:

Վարչապետը եւ ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել նաեւ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխության եւ դրա արժեքների կյանքի կոչման շուրջ:

Կիսվելով իր տպավորություններով՝ Նատալյա Վուտովան նշել է, որ ուրախ է եղել հեղափոխության օրերին գտնվել Հայաստանում, զգալ տիրող համերաշխության մթնոլորտը եւ մաս կազմել Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական այդ իրադարձություններին:

Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշել է, որ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական վերափոխման, արժեքային փոփոխությունների գործընթաց էր, եւ այն շարունակվում է մինչ օրս: Վարչապետն ընդգծել է՝ կառավարությունը շարունակելու է հեղափոխության նպատակների եւ Հայաստանի քաղաքացիների սպասումների կյանքի կոչման առաքելությունը: Դա հեշտ ուղի չէ, բայց ազատ եւ զարգացած Հայաստան կառուցելու այլ ճանապարհ չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ