News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները չի կարող ակնկալել COVID-19-ի դեմ անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութի հասանելիություն, ասել է Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին՝ կոչ անելով ամերիկացիներին միասին աշխատել` երկրի մեծ մասում տարածվող վիրուսի դեմ պայքարելու համար:

Կալիֆոռնիան, Տեխասը եւ շատ այլ նահանգներ հայտնում են կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճի մասին, ինչը հանգեցնում է համավարակի զսպման ԱՄՆ-ի ջանքերի սթափ վերագնահատմանը:

«Չափազանց կարեւոր է այս երկրում բոլորի համար անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութեր ունենալը»,- ասել է բժիշկ Էնթոնի Ֆաուչին՝ հավելելով, որ «չկա որեւէ երաշխիք, որ մենք կունենանք անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ»:

Ավելի քան 126 000 ամերիկացիներ են մահացել COVID-19-ից, միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը: Ըստ Reuters-ի տվյալների՝ հունիս ամսվա ընթացքում COVID-19-ի դեպքերի թիվը կրկնապատկվել է առնվազն 10 նահանգներում, ներառյալ Տեխասը եւ Ֆլորիդան:

Լոս Անջելեսը՝ ԱՄՆ երկրորդ խոշոր քաղաքը, դարձել է համավարակի նոր էպիկենտրոն, քանի որ դիտարկվում է կորոնավիրուսի եւ հոսպիտալացման դեպքերի աճ, չնայած Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմի հրահանգներին, որոնք պահանջում են բարերը փակել եւ դիմակներ կրել՝ բոլոր հասարակական վայրերում:

Երկուշաբթի օրը Լոս Անջելեսի շրջանը հաղորդել է մոտ 3000 նոր դեպքերի մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ