News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունները չստորագրելը, կարծում եմ, պետք է դիտարկել այն տրամաբանության մեջ, որն ի սկզբանե ուրվագծվում էր, որպես հակաիրավական և հակասահմանադրական։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է  «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ, ԵՊՀ դոցենտ  Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած տեղեկությանը, թե նախագահը այսօր ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չի ստորագրվելու:

«Մամուլում նույնիսկ տեղեկություն շրջանառվեց, որ Արմեն Սարգսյանն իշխանություններին ի սկզբանե տեղեկացրել է, որ ինքը չի ստորագրելու սահմանադրական փոփոխությունները, և այդ ֆարսի իրականացման համար նա անգամ զիջեց սահմանադրական փոփոխությունները ստորագրելու իր իրավունքը, հրաժարվեց դրանից: Բայց պարզվեց, որ իշխանությունները կոպտագույն սխալ են թույլ տվել և չեն արել փոփոխություն «Սահմանադարկան դատարանի մասին օրենքում»: Մինչդեռ «ՍԴ-ի մասին օրենքում» փոփոխությունը Մայր օրենքում կատարված սահմանադրական փոփոխություների տրամաբամանական շարունակությունն է: Կարծում եմ ՝ Արմեն Սարգսյանի արածը պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության  մեջ: Նա պարզապես հրաժարվում է այս ամբողջ հակաիրավական պրոցեսին մասնակից լինելուց և իրավունք ունի չբացատրել, թե ինչու չի ստորագրում: Բայց մենք հասկանում ենք՝ պատճառը ինչն է․ նա չի ցանկանում մասնակից լինել սահմանադրական հեղաշրջմանը և ձեռքերը լվանում է», ասել է Արփինե Հովհաննիսյանը:

ԱԺ նախկին փոխնախագահը նշել է, որ այս պարագայում կա երկու ճանապարհ: Առաջինն իրավական է՝ այն է, որ 21 օր պետք է սպասել, որից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարող է ստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունները և հրապարակել, եւ ուժի մեջ մտնելուց հետո շարունակել ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու հետ կապված պրոցեսը: Երկրորդ ճանապարհն այն է, որ  21-օրյա ժամկետը չի պահվելու և ստորագրելու են այդ փոփոխությունները ավելի շուտ, ինչը, Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ, հակասահմանադրական է և քրեաիրավական արարքների փնջի մեջ կավելացնի ևս մեկը:

Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ ՀՀ նախագահի նախորդ ստորագրությունը, որը սահմանափակում էր որոշ առումով իր լիազորությունները, հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել:

«Նա ստորագրել էր այն պատճառով, որպեսզի զերծ մնար սահմանադրական հեղաշրջմանը մասնակից դառնալուց։ Սա դրա շարունակությունն է, որովհետև «Սահմանադրական դատարանի մասին օրենքը» և այն կետը, որը իրենք ուժը կորցրած են ճանաչում ամբողջությամբ վերարտադրում է Սահմանադրության 213 հոդվածի կարգավորումները և դա ստորագրելով՝ նա մասնակից է դառնում սահմանադրական հեղաշրջմանը»:

Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից նախագահի կայքում այդ տեղեկատվության տեղադրումը «կանաչ լույս է վառում» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար՝Սահմանադրությամբ նախատեսված 21-օրյա ժամկետից ավելի շուտ ստորագրելու համար. «Սահմանադրության հերթական ապօրինի և այլասերված մեկնաբանությունը կլինի այս դեպքում, ստորագրումը և հրապարակումը ևս կլինեն հակասահմանադրական»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ