News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 04
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Գույքի հարկման համակարգի փոփոխության դեպքում քաղաքացիների մեծամասնության համար հարկային բեռը «անտանելի չի լինի»: Այս մասին այսօր, հուլիսի 2-ին, հայտարարեց ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը: Նրա խոսքերով՝ կառավարությունը նպատակ չի հետապնդել քաղաքացիների համար հարկերի ավելորդ բեռ ստեղծել: «Մենք հաշվի ենք առել բնակչության եկամուտները եւ փորձել ենք ընտրել հարկի այնպիսի չափ, որ հարկային բեռը քաղաքացիների ուժերից վեր չլինի: Այս հարկի համար պարտավորությունները բարձր չեն»,- վստահ է Ալավերդյանը:

Նա հիշեցրեց, որ նոր գույքահարկը միանգամից չի ներդրվի, այլ աստիճանաբար՝ 6 տարվա ընթացքումի: Այսպես, 2021-ին քաղաքացիները կվճարեն նոր գույքահարկի 25%-ը, 2022-ին`30%-ը, 2023-ին` 35%-ը, 2024-ին` 50%-ը, 2025-ին` 75%-ը, 2026-ին` 100%-ը: Նա հավաստիացրեց, որ եթե կառավարությունը չներկայացներ Հարկային օրենսգրքում 2021թ․փոփոխությունները, գույքահարկը շատ ավելի բարձր կլիներ, քան նախատեսված է այս բարեփոխմամբ, քանի որ ուժի մեջ կմտներ կադաստրային արժեքի հաշվարկման նոր համակարգը, եւ հարկերի դրույքաչափերը կմնային նույնը: «Արդյունքում 20 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը կհամարվեր «թանկարժեք» եւ համապատասխանաբար կհարկվեր»,- ասաց Ալավերդյանը:

Սրա հետ մեկտեղ նա նաեւ նշեց, որ գույքահարկի բարեփոխումները նախատեսված էին ինչպես կառավարության ծրագրով, այնպես էլ 2018-ի Հարկային օրենսգրքով: «Հարկային հաշվարկի գաղափարը, հաշվի առնելով շուկայական արժեքը, Հարկային օրենսգրքում ամրագրվել է 2018թ., սակայն բարեփոխումը կապված է եղել հիմնական արժեքի հաշվարկման մասին օրենքի հետ, որը պետք է հասցվեր տրամաբանական ավարտին: Դրա պատճառով մենք երկու տարում երկու անգամ հետաձգել ենք ընթացիկ գույքահարկի գործողության ավարտի ժամկետը»,- ասաց Ալավերդյանը: Մեկնաբանելով այն հարցը, թե ինչու է այս բարեփոխումը հունիսին ներկայացվել խորհրդարան, Ալավերդյանը նշեց, որ հունվար-փետրվար ամիսներին կառավարությունում ակտիվորեն քննարկվել են փոփոխությունները, սակայն, կորոնավիրուսի համավարակի հետեւանքով, ինչը կառավարության գերծանրաբեռնվածության պատճառ է դարձել, օրինագիծը Ազգային ժողով ուղարկելու գործընթացը ձգձգվել է:

Նա նշեց, որ 2021թ. կավարտվի անշարժ գույքի հարկի հաշվարկման ներկա համակարգի գործողության ժամկետը, իսկ օրենսդրությամբ նախատեսվում է, որ հարկերի բարձրացում ենթադրող բարեփոխումները պետք է ընդունվեն ուժի մեջ մտնելուց 6-7 ամիս առաջ: Սրա հետ կապված՝ կառավարությունը ստիպված է հենց այս ժամանակահատվածում ներկայացնել փոփոխությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԲ-ն հավանություն է տվել համավարակների դեմ պայքարի համար հիմնադրամի ստեղծմանը
«COVID-19-ի ավերիչ մարդկային, տնտեսական եւ սովիալական հետեւանքները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է համակարգել առողջապահական․․․
Չինաստանը 7 օր կդարձնի կենտրոնացված կարանտինը արտասահմանից եկողների համար
Չինաստանի իշխանությունները կկրճատեն կենտրոնացված կարանտինի օրերը...
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 139 նոր դեպք. Մահացել է 1 մարդ
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 6968 թեստավորում: Մինչև այժմ կատարված...
Պեկինը հաղթել է կորոնավիրուսին. դպրոցներն ու մանկապարտեզները կբացվեն
Ուրբաթ օրը Պեկինը հաղորդել է COVID-19-ի երկու նոր հաստատված դեպքի մասին․․․
Սոմալիի նորընտիր նախագահը վարակվել է կորոնավիրուսով
Սոմալիի նորընտիր նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը հայտնել է , որ ինքնամեկուսացվել է, քանի որ Արաբական Միացյալ Էմիրությութններ կատարած այցից հետո նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է AFP լրատվականը:
Ընդդեմ Կովիդի. Առողջապահության նախարարությանը հատկացվեց 2,1 մլրդ դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում որոշեց վերաբաշխում անել այս տարվա...
Ֆոտոռեպորտաժներ