News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

2020 թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ին տեղի են ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների եւ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած 25 դիմորդներից ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել 7ը, իսկ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 3 դիմորդներից 1-ը (մյուս հայտատուները չէին ներկայացել)։

«Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ հուլիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով որակավորման հանձնաժողովի դրական եզրակացությունն ստացած հայտատուներն ընդգրկվել են դատախազների եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուների համապատասխան ցուցակներում։

Մրցութային ողջ գործընթացն անցել է hրապարակայնության եւ թափանցիկության պայմաններում։ Հիշեցնենք, որ այդ նպատակով, ի կատարումն օրենսդրության պահանջների, բաց մրցույթներն անցկացնող որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի հրամաններով նախապես համալրվել է միջազգային եւ տեղական ոլորտային մեկական փորձագետներով, որոնք գործընթացում ներգրավվել են հասարակական հիմունքներով:

Հուլիսի 6-ից դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք ՀՀ արդարադատության ակադեմիայում կանցնեն 8-շաբաթյա համապատասխան ուսումնառության ծրագիր, որն ավարտելուց հետո ցուցակում ընդգրկված անձինք ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով կհամալրեն ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազների հաստիքները։

Օրենքով սահմանված կարգով ՀՀ Գլխավոր դատախազը նշանակում կկատարի նաեւ ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի նորաստեղծ պաշտոնում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Հավաքի մասնակիցների կողմից ուղևորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
ՄԻՊ-ի խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ ցուցարար անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում
Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ…
«Թողեք էդ տղուն, մի խփեք». ոստիկանները թեւերն ոլորելով տարան մի երիտասարդի
Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում, որտեղ քաղաքացիները փակել են ճանապարհը, միջադեպ գրանցվեց...
Քիչ առաջ ձերբակալեցին Տաթեւիկ Վիրաբյանին. Արսեն Բաբայան
Ինքը տեղյակ էր, սպասում էր, պատրաստ էր...
Կառավարության դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից. ՔԿ
Նախական տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, Հանրապետության Հրապարակում անցկացված զանգվածային հավաքի ընթացքում հավաքի առանձին...
Ամենաշատ