News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հունիսի 29-ին մեկնարկել է Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքի գնահատման առաքելությունը, որի ընթացքում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Համաշխարհային բանկի թիմի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի եւ ծրագրի իրականացնող մարմնի միջեւ։

Հանդիպումների ընթացքում իրականացվել են գնահատումներ ծրագրի բաղադրիչների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ ուսումնասիրվել են 2020 թվականի ընթացքում մեկնարկած եւ մեկնարկի նախապատրաստվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերն ու քննարկվել հետագա անելիքները։

Առաքելության ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը Հարավային Կովկասում ծրագրերի ղեկավար Աբդուլազիզ Ֆաղիի եւ Ծրագրի ղեկավար Թավաձվա Դուբեի հետ ամփոփել են ծրագրի առաքելության արդյունքերը։

Նախարար Խաչատրյանը կարեւորել է ստեղծված իրավիճակում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացը եւ քննարկել ծրագրի վերակառուցման գործընթացներին ու ֆինանսական բաղադրիչների փոփոխություններին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարը վստահեցրել է, որ ենթածրագրերի շուրջ բոլոր ֆինանսական ճշտումները կկատարվեն ըստ բաղադրիչների ծավալների, իսկ նախատեսվող փոփոխությունները կկատարվեն հնարավորինս սահուն։

Աբդուլազիզ Ֆաղին կարեւորել է համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակում ծրագրի հաջող իրականացումը ոլորտի սահուն վերականգման տեսանկյունից:

Էկոնոմիկայի նախարարն իր հերթին ՀԲ գործընկերների հետ զրույցի ընթացքում նշել է հետեւյալը․ «Մենք այս օրերին մեր թիմի հետ շատ ժամանակ ենք հատկացնում՝ քննարկելու այն անելիքները եւ ջանքերը, որոնք պետք է գործադրենք զբոսաշրջության ոլորտի ճգնաժամից դուրս գալու եւ նախորդ տարվա ձեռքբերումները վերականգնելու ուղղությամբ։ Համաշխարհային բանկի հետ իրականացվող ենթակառուցվածքների բարելավման այս ծրագրերն ու միջոցառումները ոչ միայն նշանակությունը չեն փոխելու համավարակի պայմաններում, այլեւ հատուկ կարեւորություն են ստանալու։ Լավ ենթակառուցվածքները որակյալ ծառայություն ապահովելու համար են՝ ոլորտից ստացված տնտեսական օգուտները մասնակիցների միջեւ հավասարապես բաշխելու, նրանց բարեկեցությունն ապահովելու համար»։

Ծրագրի ղեկավար Թաֆաձվա Դուբեն արձանագրել է ծրագրի ընթացքի դրական դինամիկան եւ կարեւորել, որ նույնիսկ համավարակի պայմաններում նախապատրաստական եւ  շինարարական աշխատանքները կանգ չեն առել։

Նշենք, որ ծրագրի շրջանակներում այս պահին իրականացվում են Գորիս համայնքի ժառանգության հանգույցի վերականգնում, Խոր Վիրապի վանքի հարակից շրջակայքի բարեկարգում եւ Գառնու քարերի սիմֆոնիա զբոսաշրջային գոտու բարեկարգում ենթածրագրերի շինարարական աշխատանքները։

2020-2021 թվականներին իրականացման են նախապատրաստվում հետեւյալ ենթածրագրերն ու բաղադրիչները․

Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում

Գյումրու պատմական փողոցների եւ բարեկամության այգու բարեկարգում

Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի եւ հարակից տարածքի բարեկարգում

Դվինի հուշարձանների վերականգնում եւ ամրակայում

Գառնու տաճարի հարակից տարածքի եւ փողոցների բարեկարգում

Երեւան-Լանջազատ-Գառնի տանող ճանապարհի վերակառուցում

«Զորաց քարեր» հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում

Դեպի հին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնում

Արենի հանգույցի վերականգնում

«Արենի գինու հյուրանոց» համալիրի ենթակառուցվածքների կառուցում

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկավորմամբ եւ ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։

Ծրագրի բովանդակության պատասխանատուն է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեն, իրականացնող մարմինը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆլորենցիան կսահմանափակի զբոսաշրջիկներին վարձով հանձնված բնակարանների թիվը
Մենք տեսնում ենք զբոսաշրջիկների հոսքի առաջանցիկ աճ, որն էլ ավելի նկատելի է դարձել համավարակից հետո․․․
Այրվել է Թայլանդի հայտնի Պատայայի լողացող շուկան
Պարբերականի տվյալներով՝ շատ վաճառողներ փորձել են կրակից հանել իրերը, իսկ ոմանք էլ նետվել են ջուրը՝ փրկելու իրենց կյանքը
Ջերմուկում իրավիճակը խաղաղ է. բազմաթիվ զբոսաշրջիկներ կան. Ջերմուկի քաղաքապետ
Ջերմուկում տիրող իրավիճակի, և մեր քաղաքի ճակատագրի մասին խոսում ու «մտահոգվում» են մարդիկ, ովքեր մեկ տարի…
Օգոստոսին Հայաստան է այցելել 328 հազար զբոսաշրջիկ. տեղի է ունենում Զբոսաշրջության համաշխարհային ներդրումային համաժողովը
Զբոսաշրջության համաշխարհային ներդրումային համաժողովն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում...
Մասնավոր հատվածի հետ քննարկվել է «ՀՀ զբոսաշրջության զարգացման 2024-2028 թթ․» ռազմավարության նախագիծը
Ռազմավարությունը ուղենիշային փաստաթուղթ է համարվելու առաջիկա…
ՀՀ եւ ՌԴ նախարարները հավանություն են տվել ԵԱՏՄ զբոսաշրջության ամենամյա համաժողովի գաղափարին
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը դինամիկ աճում է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ