News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Անցյալ օրվա ընթացքում Վրաստանում գրանցված կորոնավիրուսի բոլոր երեք դեպքերը ներմուծված են. հիվանդությունը հաստատվել է միջազգային բեռնափոխադրումների վարորդների մոտ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան, փոխանցում է News-Georgia-ն:

«Նոր հաստատված բոլոր երեք դեպքերը ներմուծված են: Երեքն էլ բեռնատար ավտոմեքենաների վարորդներ են»,- ասել է Էզուգբայան:

Վրաստանում գործող արձանագրությունների համաձայն՝ բոլոր միջազգային վարորդները ստուգվում են սահմաններին կորոնավիրուսի էքսպրես թեստերով: Թեստի դրական արդյունքի կամ կասկածելի ախտանիշների հայտնաբերման դեպքում դրանք ուղարկվում են հիվանդանոցներ, որտեղ կատարվում է ՊՇՌ թեստավորում է անցկացվում: Ընդ որում, Վրաստան վերադարձող բոլոր վարորդների համար երկշաբաթյա ինքնամեկուսացումը կամ կարանտինը պարտադիր է։

Ներկայումս Վրաստանում 106 մարդ շարունակում է բուժումը Վրաստանի կովիդ կենտրոններում: Ըստ Էզուգբայայի՝ նրանցից 24-ը մայրաքաղաքի կլինիկայում են, նրանց վիճակը կայուն է:

Փետրվարի 26-ից հուլիսի 4-ը Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 946 դեպք: 15 մարդ մահացել է կորոնավիրուսային վարակի հետեւանքներից: Կորոնավիրուսից առողջացածների ընդհանուր թիվը 825 է, սա գրանցված բոլոր դեպքերի ավելի քան 87․2 տոկոսն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
COVID-19 –ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է...
Կորոնավիրուսից մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Մահացած 7 պացիենտներից ամենատարեցը եղել է 86 տարեկան կին...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160, մահվան՝ 7 նոր դեպք
Մեկ օրում առողջացածների թիվը 541 է, ընդհանուր առողջացածներինը՝ 33157, փաստացի...
Ջորջիայի բնակիչը վաճառել է «դեղամիջոց», որն իբր նվազեցնում է COVID-19-ով վարակման վտանգը
Սավաննայի դաշնային դատախազության տվյալներով՝ Մեթյու Ռինկարցը եւ նրա Fusion Health and Vitality ընկերությունը մեղադրվում են այն պնդման համար․․․
Իսրայելը սկսել է ադամանդներով սեւ եւ սպիտակ ոսկուց բժշկական դիմակի մշակումը
Այն ծածկված կլինի 3600 սեւ եւ սպիտակ ադամանդներով...
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերը մինչեւ 2020թ․ վերջը կարող են 300 000-ի հասնել
Գոթլիբը նախազգուշացրել է, որ երեխաները պաշտպանված չեն այս վիրուսից․․․
Ամենաշատ