News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շուտով կստանա կովիդ 19 հիվանդության դեմ կլինիկական փորձարկումների առաջին արդյունքը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրող Գեբրեյեսուսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

«Համերաշխության փորձարկում» անվանումը կրող ծրագրի մեջ են ընդգրկվել 39 երկրներից 5500 կամավորներ», ասել է Գեբրեյեսուսը մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, միջանկյալ արդյունքների պատասխանն իրենք կունենան երկու շաբաթվա ընթացքում:

«Համերաշխության փորձարկում» ծրագիրն իրականացվում է մի քանի ուղղություններով. Ռեմդեսիվիր, մալարիայի դեմ դեղամիջոց, Հիդրոքսիքլորոքվին, ՁԻԱՀ-ի դեղամիջոցներ, Լոպանիվիր-Ռիտոնավիր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի ղեկավար Մայք Ռայանի խոսքերով, խելամիտ չի լինի այժմ կանխագուշակել կովիդ հիվանդության դեմ պատվաստանյութի ստեծման ժամկետը:

Կազմակերպությունը շարունակում է պաշտպանել Չինաստանից անցյալ տարի տարածված կորոնավիրուսի դեմ պայքարում իր ծավալած գործունեությունը: Ռայընի խոսքերով, իրենք ցավում են բժշկական սարքավորումների փոխանակման դանդաղ ընթացքի համար, ինչի արդյուքում բժշկական մեծաթիվ հաստատություններ ժամանակին զրկված էին պաշտպանիչ միջոցներից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ