News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կառավարությանն առնթեր հակահամաճարակաբանական օպերատիվ շտաբի աշխատանքի ողջ պատմությունն ավելի վաղ կայացրած որոշումների չեղարկում է, գրում է Քյամալ Ալին, որի հոդվածը հրապարակվել է Turan կայքում։

«Բնակչությանը հայտարարել էին ավտոճանապարհներին անցակետերը հանելու մասին, որոնց պատճառով գոյանում էին խցանումներ։ Մեկ օր անց պարզվել էր, որ փողոցի տեղախցիկները, որոնք իրականացնում էին կարանտինը խախտող վարորդներին հայտնաբերելու առաքելություն, չունեն ծրագրային ապահովում։ Ճանապարհներին հսկողությունը կրկին իրականացնում են ոստիկանները։ Առաջին երկարատեւ կոշտ կարանտինի ժամանակ առավել կոշտ միջոցներ էին ձեռնարկվել 65-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում՝ չնայած հենց նրանք էին ամենաօրինապահներն ու նրանք էին առավելապես պահպանում իրենց առողջությունը։ Այդ մարդկանց մթերքով եւ դեղորայքով ապահովելու համազգային համակարգը գրեթե չէր գործում։ Բարի հարեւաններն ու բարեկամներ ունեն բոլորը։ Մարդիկ, չունենալով անգամ երկու ժամով տնից դուրս գալու հնարավորություն, ձեռք են բերել նյարդային խանգարում խորացված հիպոդինամիայով։

Ներկայիս երկարատեւ կոշտ կարանտինի ժամանակ պարզվել է, որ 65+ քաղաքացիների իրավունքները հավասարեցվել են մյուսների հետ, եւ նրանք կարող են կարճ ժամանակահատվածով հեռանալ տնից։ Իսկ ո՞վ է պատասխանատու այդ մարդկանց տանջանքների համար առաջին կարանտինի ժամանակ։ Փորձը ցույց է տվել, որ Təbib բժշկական ապահովագրության պետական գործակալությունն ի վիճակի չէր ճիշտ կառավարել Շտապ օգնության ծառայությունը։ Այդ սխալը խլել էր կորոնավիրուսով մի քանի հիվանդի կյանք, որոնց շտապօգնության բժիշկները մերժել էին հոսպիտալացնել կամ չէին տարել հիվանդանոց։ Ադ մասին բաց նամակում գրել է լրագրող Սեյմուր Քյազիմովը, որի հայրը մահացել էր՝ օգնություն չստանալով «շտապ օգնությունից»։

Այդ առնչությամբ սկանդալներից հետո Շտապ բժշկական օգնության համակարգի վերահսկողություն դարձյալ սկսել էր կատարել առողջապահության նախարարությունը։ Ո՞վ է պատասխան տալու այդ մարդկանց վախճանի համար, որոնք դարձել էին անտաղանդ կառավարման զոհը։ Քաղաքացիներից եւ ընկերություններից բազմաթիվ բողոքներից հետո էկոնոմիկայի նախարարությունը կրկին փոփոխություններ էր կատարել icaze-gov.az հարթակում՝ դարձյալ թույլ տալով աշխատողներին տնից դուրս գալ աշխատանքային գործունեությունը ծավալելու համար։ «Սխալի գնի» մասին համացանցում գրում է ձեռնարկատեր Սաբինա Գուլիեւան։ Նա հարց է ուղղել էկոնոմիկայի նախարարությանը․ ինչի՞ մասին են մտածել, երբ չեղարկել են ազատ տեղաշարժի թույլտվությունը, իսկ դա նշանակում է՝ նաեւ տեղաշարժը դեպի աշխատավայր։

«Ես տեսնում եմ՝ ինչպես են պարզապես գոյատեւում լավ բիզնեսները։ Սրճարան, որում սեփականատերերը նախքան կարանտինը ձեռք էին բերել հարյուրավոր սեղանի խաղեր մեր երիտասարդների ինտելեկտը զարգացնելու համար, գոյատեւել է դրանք վարձույթով հանձնելու շնորհիվ։ Հուշանվերների ազգային բրենդը ամբողջ ընթացքում գոյատեւում էր առցանց վաճառքի շնորհիվ։ Գրախանութների ցանցում, որը նույնպես գոյատեւում էր առցանց վաճառքի հաշվին, իսկ այժմ սահմանափակել են անգամ նրանց առաքիչների տեղաշարժման իրավունքը։ Այդ ցանցում  աշխատում է 70 մարդ, որոնց էկոնոմիկայի նախարարությունում թույլ չեն տա աշխատանքից հեռացնել։ Այժմ խոսքն ամեն ինչ վաճառելու, բիզնեսը փակելու եւ ձեր 190 մանաթով ապրելու մասին է, եթե տաք, իհարկե․․․»։

Մարդկանց մի մասը, տեսնելով՝ ինչպես է իշխանությունն ասում եւ գործում տարբեր կերպ, չի հավատում համավարակի գոյությանն ու հորինում է իր տեսությունները, ինչպես նաեւ չի հավատում դիմակ կրելու նպատակահարմարությանը։ Դա հագեցնում է նոր հիվանդությունների։ Մինչդեռ Վրաստանում, Ռուսաստանում եւ այլ երկրներում հանվում են արգելքները, իսկ Ադրբեջանում էլ ավելի են փակում իրենց ժողովրդին տներում։ Դա հանգեցնում է բնակչության աղետալի աղքատացմանը։ Լրագրող Ռամելա Իբրահիմխալիլովան բնութագրել է բնակչության կարողության մակարդակը որպես միջինից ցածր։

Օրեցօր խստացնում են կարանտինային ռեժիմը: Գանձապետարանը համալրում են բարձր տուգանքների հաշվին: Մարդիկ ամիսներով չեն աշխատում, աշխատավարձերը կրճատվում են: Բնակչությունը՝ բացառությամբ 20-30 տոկոսի, դժվարությամբ է «ծայրը ծայրին հասցնում»: Արտադրությունը գրեթե զրոյի վրա է: Միջազգային շուկաներ կարելի է մատակարարել միայն նավթամթերք եւ լոլիկներ: Մանաթը դժվարությամբ է պահպանում իր դիրքերը: Պաշտոնյաները ծախսել են բյուջեն, յուրացրել: Եթե ցնցես բարձրաստիճան պաշտոնյաներին եւ նրա շրջապատին, ոսկիներ կթափվեն: Դեղամիջոցների գները բարձրացել են: Մեկ կգ դեղձի եւ կեռասի գինն արժե 5-8 մանաթ: Շատ ընտանիքներ իրենց սննդակարգից բացառել են միսը: Ոչ, նրանք բուսակեր չեն, նրանք աղքատ են: Բժշկությունը՝ զրո, կրթությունը՝ զրո: Ժողովուրդը աղքատացել է եւ՛ նյութապես, եւ՛ հոգեպես: Մի՞թե պետությունը կարծում է, որ դա կարող է հավերժ տեւել: Չէ՞ որ մասնագետները նրանց զգուշացրել էին…»,-գրում է Ռ.Իբրահիմխալիլովան:      

Օպերատիվ շտաբը շարունակում է վախեցնող նոր որոշումներ ընդունել: Մարտի 30-ին Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողները ներգրավել են պարեկությանը:

Բաքվի բնակիչները շփոթված են՝ ինչո՞ւ են իշխանությունները զինծառայողների դուրս բերել փողոցներ, երկրում զանգվածային անկարգություննե՞ր են:

Փորձագետները դա բացատրում են նրանով, որ իշխանությունները չեն ցանկանում խորհրդակցել, հաշվի առնելով հասարակության կարծիքը: Այդ մասին ասվում է քաղաքացիասկան ակտիվիստ Ռենա Սաֆարալիեւան: Նա գրում է. «Հասարակության ներգրավման համար օրենսդրական հիմք կա: Այդ օրենքը Միլի Մեջլիսին պարտավորեցնում է քննարկել օրինագծերը բնակչության հետ: Ինչո՞ւ հասարակությունը չի մասնակցում որոշումների ընդունմանը»:

Այդ ֆոնին երկրի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով: Հետաքրքիր է՝ որքան վատ է Ադրբեջանի իրավիճակը, այնքան կտրուկ են Ալիեւի հայտարարությունները: Ակնհայտն է, որ Ադրբեջանի ղեկավարության համար կենսական նշանակություն ունի Ղարաբաղյան հակամարտության կրակը պահպանելը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեմ պնդել, որ իրականում 400 հա տարածքը բանակը ետ վերցնի՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան
Այո, անկասկած սա հաղթանակ էր՝ հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ...
Հակահայկական քաղաքականությունը դարձել է Ադրբեջան պետության անկյունաքարը. Քուվեյթում ՀՀ դեսպան
Ադրբեջանը շարունակում է Սիրիայից ահաբեկիչների հավաքագրել և ուղարկել Կովկաս՝ խաղաղ հայ բնակչության դեմ...
Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում խաղաղության երաշխավոր. «Ժառանգություն»
Բազմաբևեռ դարձող աշխարհակարգում Հայաստանը պետք է վերահաստատի իր դաշնակցությունն այն պետությունների հետ, որոնց շահերն առկա են մեր նալիքի...
Ցանկացած ինքնաթիռի, ուղղաթիռի օդ բարձրանալը, տարբեր ուղղություններով շարժվելը ֆիքսվում է. Տիգրան Աբրահամյան
Հակառակորդի օդուժի՝սահմանից վտանգավոր հեռավորության վրա գտնվելու...
Ընդդիմադիր գործիչը խիստ քննադատություն է հնչեցրել ՀՀ իշխանությունների՝ Ղարաբաղի մասով քաղաքականության կապակցությամբ
ՀՀԿ ներկայացուցիչը վստահություն հայտնեց, որ խաղաղության մասին պետք է ոչ թե խոսել, այլ՝ պարտադրել․․․
Չի լինելու երբեւէ զիջում, չի լինելու չբալանսավորված լուծում. Մենք ասում ենք՝ ստատուս եւ անվտանգություն. ԱԳ նախարար
Երկու տարվա ընթացքում մենք իրականում այդ գործառույթները իրականացրել ենք, եւ այս շրջանում մեզ համար ձեւավորվել է երեք աշխատանքային ուղղություն...
Ամենաշատ