News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային ազգային կենտրոնի ստացած երեկվա ահազանգը Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին կեղծ էր։

Այսօր գրասենյակի անվտանգության բաժնից ստացանք տեղեկություն, որ համապատասխան մարմինների կատարած ստուգման աշխատանքների արդյուքնում ռումբ չի հայտնաբերվել։

Աջարաբեթը շնորհակալություն է հայտնում Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կատարած աշխատանքի համար և հայտնում է իր պատրաստակամությունը հետագա համագործակցության մասին անհրաժեշտության դեպքում։

Նման կեղծ ահազանգները Adjarabet.am-ի համար խիստ անընդունելի են և ընկերությունը հետամուտ կլինի մեղավորների բացահայտման ու օրենքով հասանելի պատժին արժանացնելու գործում։

Տպել