News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեուլի քաղաքապետ Փաք Վոն-սունի պաշտոնական հուղարկավորության արարողությունը տեղի կունենա առցանց ռեժիմում կորոնավիրուսի առնչությամբ մտավախությունների հետ կապված, հաղորդում է Associated Press-ը։

Խորհրդարանական Փաք Հոնգ-քեունը, որը քաղաքապետի հուղարկավորման հանձնաժողովի կազմում է, հայտնել է լրագրողներին, որ սգո արարողությունը կանցկացվի երկուշաբթի առավոտյան։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ձեռնարկած միջոցներին աջակցելու նպատակով հուղարկավորությունը կլինի «համեստ»։

Նա հաղորդել է, որ հուղարկավորության ժամանակ, որը կհեռարձակվի YouTube-ով, կմասնակցի շուրջ 100 մարդ՝ ներառյալ հանգուցյալ ընտանիքը։

Փաք Հոնգ-քեունը նաեւ հայտնել է, որ կիրակի քաղաքապետի հիշատակի պատվին հարգանքի տուրք է մատուցել շուրջ էր 18 000 մարդ։

Գործակալությունը նշում է, որ Սեւոլի քաղաքապետի մահված կապակցությամբ ձեւավորվել է բնակիչների երկու խումբ՝ երկու դիրքորոշմամբ։ Բնակչության մի մասը ցավակցություն է հայտնում, մյուս մասը՝ պահանջում սկսել հետաքննությունը Փաք Վոն-սունի հասցեին սեռական ոտնձգությունների մեղադրանքի կապակցությամբ եւ վրդովմունք հայտնում հարկատուների հարկերի միջոցով հուղարկավորությունը կազմակերպելու առիթով։

Հիշեցնենք, որ Սեուլի քաղաքապետը, որը Հարավային Կորեայի նախագահի թեկնածու էր եւ մարդու իրավունքների հարցով նախկին փաստաբան, ինքնասպանություն է գործել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելու հաջորդ օրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ