News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (ԿՈՎԻԴ-19) դեմ պայքարի շրջանակում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մինչ օրս հատկացրել է ավելի քան 600,000 ԱՄՆ դոլար:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի առողջապահական համակարգին կորոնավիրուսի դեմ պայքարում օժանդակելու, բնակչության առավել լայն շրջանում թեստավորում իրականացնելու նպատակով՝ Հիմնադրամը շուրջ 50,000 ԱՄՆ դոլար է հատկացրել ՊՇՌ թեստեր ձեռք բերելու համար: Անհատական պաշտպանության միջոցներ ու հանդերձանք է տրամադրվել ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բժիշկների ու բուժանձակազմի համար:

Հեռավար դասընթացների պատշաճ կազմակերպման նպատակով ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ ՔԿՀ-ներում տեղակայված բժշկական ստորաբաժանումներին նվիրաբերվել է 13 համակարգիչ, նվիրաբերել է 10 հազար անհատական պաշտպանիչ դիմակ:

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց եւ պալիատիվ խնամքի շահառու 150 պացիենտներն ապահովվել են կենսական անհրաժեշտության դեղորայքով:

Հրատապ սոցիալական աջակցություն է տրամադրվել  Երեւանում ու մարզերում ինքնամեկուսացված ավելի քան 5000 քաղաքացիների, մասնավորապես՝ միայնակ տարեցներին, հաշմանդամություն, քրոնիկ հիվանդություն ունեցող, ՄԻԱՎ-ով,  անբուժելի հիվանդություններով ապրող անձանց, սոցիալապես խոցելի ընտանիքներին՝ նրանց հատկացնելով սննդի ու հիգիենիկ պարագաների փաթեթներ:

Սոցիալական աջակցություն է տրամադրվել Հայաստանում բնակվող սիրիահայերի 120 ընտանիքի: Հրատապ օգնություն է հատկացվել Հայաստանի եզդիական համայնքի այն ընտանիքներին, որոնց անդամները համաճարակի հետեւանքով զրկվել են աշխատանքից ու ապրուստի միջոցներից: Ճգնաժամի ազդեցությունը նորածին երեխաներ ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների համար մեղմելու նպատակով Հիմնադրամը շուրջ 50,000 ԱՄՆ դոլար է հատկացրել՝ նորածնի հագուստ եւ հիգիենայի պարագաներ տրամադրելու Տավուշի մարզի հեռավոր բնակավայրերի 250 ընտանիքի:

Հիմնադրամն ավելի քան 30 հազար դոլար է հատկացրել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպութուններին՝ հրատապ աջակցություն տրամադրելու ինքնամեկուսացված, ընտանեկան բռնության ենթարկված ավելի քան 100 կանանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ