News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը Իսրայելին մեղադրել է լիբանանյան պետության ինքնիշխանության դեմ ոտնձգության մեջ, ինչպես նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի խախտման մեջ, որով 2006 թվականի ամռան հակամարտությունից հետո հրադադարի ռեժիմ էր հաստատվել լիբանանա-իսրայելական սահմանին: Երկրի վարչապետն այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել այսօր Լիբանանի Պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստում, հայտնում է Al-Mayadeen հեռուստաալիքը:

«Իսրայելը վտանգավոր ռազմական էսկալացիայի ճանապարհով կրկին անտեսել է Լիբանանի ինքնիշխանությունը եւ խախտել ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւը»,- շեշտել է Դիաբը: «Ես կոչ եմ անում առաջիկա օրերին զգոնություն դրսեւորել՝ ուշադրություն դարձնելով մեր սահմանին իրավիճակի վատթարացման հնարավորություն վրա»,- հավելել է Լիբանանի վարչապետը:

Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը երեկ հայտնել էր, որ Իսրայելի հյուսիսում Դով լեռան շրջանում զինված գրոհայինների խումբը հատել է «երկնագույն գիծը» (Լիբանանի սահմանը), որից հետո «իսրայելական ստորաբաժանումները կրակոցներ են արձակել ահաբեկիչների վրա՝ կիրառելով հրաձգային զենք, գնդացիրներ, տանկ, ինչպես նաեւ ծխով տեղանքի քողարկում»: Իսրայելական կողմում միջադեպի հետեւանքով զոհեր չեն եղել, հավելել են զինվորականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ