News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բոլորն էլ տեսնում են, թե ոնց են մեր զինվորները դիրքավորվել այդ հակամարտության ժամանակ, ջախջախել մեր թշնամուն, բայց դա մեզ հույս չի տալիս, որ դա վերջինն է ու դրանով կվերջանա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախի  հերոս, Շուշիի ազատագրության գործողության հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ անդրադառնալով հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում սկսված մարտական գործողություններին։ 

«Հայկական ու ադրբեջանական այդ  հակամարտությունը, կռիվը  երկու պետության մեջ դժվար է գնում։ Ոչ թե երկու պետություն են կռվում իրար դեմ, մի խումբ պետություններ կռվում են մի խումբ պետությունների դեմ։  Մենք ՀԱՊԿ-ի կազմի մեջ ենք, բայց տեսանք, որ ոնց որ թե կողքից է կանգնած։ Ադրբեջանը մտել է այլ խաղի մեջ, իրեն թուրքերն են մտցրել»,- ասաց Արկադի Տեր- Թադևոսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի  և Ադրբեջանի՝ հուլիսի 29-ին մեկնարկող համատեղ զորավարժություններին։

«Եթե նայենք Թուրքիայի ռազմական գործողություններին, կասենք՝ նման  չափի ու լայնամասշտաբ ընդհանրապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չի եղել։ Տեսեք՝ Թուրքիան գործողություններ է անում Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Քաթարում, Սոմալիում, հակասություններ է բորբոքում Հունաստանի, Կիպրոսի հետ, ու հիմա էլ պատրաստվում է Եգիպտոսի հետ սկսել։ Այ այդ մասշտաբով գործողություններ է անում ինքը։ Սա աշխարհաքաղաքական խաղ է, սա շատ մտածված, կազմակերպված համակարգային քաղաքականություն է Թուրքիայի կողմից։ Թուրքիան 100-ից ավելի մարդ է սպանում, ասենք՝ Սիրիա է ներխուժում, ասում են՝ այո, Թուրքիան մտավ, սպանեց քրդերին․․․ Իրենց դիվանագիտական  աշխատանքը տարիներ շարունակ մշակված է։ Իրենք պատրաստվում են և միջազգային հանրությունն արդեն պատրաստվում է ընդունել թուրքական այդ խաղը։ Ի՞նչ եմ ուզում ասել, որ ինքն այդ խաղի մեջ է մտցնում Ադրբեջանին, ոչ թե միայն մտցրեց, այլև հիմա տեսնում է, որ Ադրբեջանը չի կարողանում մեզ հետ կռվել։ Մենք Ադրբեջանին ջախջախեցինք․․․․ Հիմա տեսեք, ինչ են անում, վաղվանից սկսում են համատեղ զորավարժություններ»,-  ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը։

Մեր հարցին, թե Թուրքիան բացահայտ խոսում է Ադրբեջանին աջակցելու մասին, և այս զորավարժությունների ֆոնին Հայաստանը մտահոգվելու պատճառներ ունի՞, Արկադի Տեր-Թադևոսյանը դրական է արձագանքում։

«Տավուշի այս դեպքերը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ը չի աշխատի մեզ հետ, Հայաստանին չի պաշտպանի։ Մենք հասկացանք, թե այնտեղ ինչ պետություններ են, իրենց ղեկավարությունները։ Քննադատում ենք Ռուսաստանին, բայց վատն այն է, որ մենք մեզ չենք քննադատում, մեզ չենք ասում մեր սխալները, մենք այնքան սխալներ ենք թույլ տվել եւ տալիս։ Տեսեք, մեր պատգամավորները՝ երիտասարդ, զարգացած, մի քանի հոգի կան, որ ասում են՝ Ռուսաստանի հետ չպետք է բան անենք, ՀԱՊԿ-ն ի՞նչ է, Գյումրիում ռուսական ռազմաբազան հանեք։ Ես չեմ ասում, որ Ռուսաստանը միշտ մեզ համար դրական դեր է խաղացել, բայց մենք ուրիշ ընկեր չունենք, հասկանո՞ւմ եք»,- ասաց Կոմանդոսը։ Արցախյան ազատամարտի հերոսի դիտարկմամբ՝ Հայաստանը հիմա, կածես թե, միայնակ է մնացել։

«Աստված մեզ ուժ տա, մենք միշտ դժվար ենք ապրել, դժվար պահերին հաղթել ենք, հիմա շատ դժվար պահ է, ու ամեն վայրկյան Թուրքիան իր ծրագիրը կարող է իրագործել։ Հայերն իրեց կոկորդում ոսկոր են... Մենք սիրում  ենք նարդի, շաշկի խաղալ, բայց սա շատ լուրջ շախմատի տախտակ է, որի վրա խաղացողները շատ խելացի են։ Մեր ղեկավարությունը, բանակը, շատ զգույշ պետք է լինեն, պատրաստ լինեն, բայց շատ դժվար է»,- ընդգծեց նա։

Օրերս հրապարակվեց ՀՀ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը՝  ուղղված հրամանատարներին և զինվորներին, որում նշվում է, որ «3-րդ բանակային կորպուսի վարած մարտական գործողությունները մտնելու են հայ ռազմարվեստի պատմության մեջ և դառնալու են որպես զորքերի կառավարման արդյունավետության, հրամանատարների նախաձեռնողականության և հմտության ցուցաբերման, ինչպես նաև հայ դիրքապահ զինվորների հերոսության ու խիզախության օրինակ»։

«Մենք պետք է ավելի զարգանանք, էլի գործողություններ ունենք, ոնց որ թե շատ լավ հիմքի  վրա ենք, և այդ հիմքը պետք է զարգացնենք և ես Օնիկ Գասպարյանի հետ համաձայն եմ», - ասաց նա։

Թե ինչո՞ւ այս անգամ Ադրբեջանն ընտրեց Հայաստանի հետ սահմանը, հարձակվելով՝ Տավուշի ուղղությամբ, Կոմանդոսն արձագանքեց, որ սա  Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին ստուգելու համար էր։ 

«Ես էլ եմ դրա մասին մտածել։ Գիտեք, իրենք ուզում էին դուրս գալ ոչ թե Հայաստանի դեմ, այլ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դեմ, տեսնեն՝ իրենք ձայն կհանե՞ն, ի՞նչ քայլեր կանեն ու իրենք հասկացան,  որ ՀԱՊԿ-ն իրենց համար՝ no problem է»,- շեշտեց նա, ապա հավելեց, որ սա փորձ էր  նաև ստուգելու ՀՀ Զինված ուժերի պատրաստվածությունը։

«Իրենք ստացան,  Ալիևը չէր էլ սպասում»,- նկատեց գեներալ Տեր-Թադևոսյանը։

Արցախյան ազատամարտի հերոսը լայնածավալ պատերազմի հավանականություն մինչ այս չէր տեսնում, բայց այս դեպքերից հետո տեսնում է, ասում է՝ այն կարող է մի տեղ պայթել։

«Տավուշի գործողությունները մի հատ շտրիխ են մեծ նկարի։ Մենք չենք կարող ասել, որ Տավուշի դեպքերը սենց եղավ ու․․․ վերջ։ Հաջորդ օրը Թուրքիայի պաշտպանության նախարարն ի՞նչ ասաց։ Որ պատրաստ ենք, դուք մեր եղբայրն եք։ Այդ հարձակումը փոքր հարձակում  չէր, դա ստուգում էր հետագա իրադարձությունների զարգացման ֆոնին»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից  Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքին և հարցին, թե ի՞նչը կարող է խանգարել Ադրբեջանին այդ քայլին գնալ, Արկադի Տեր-Թադևոսյանը պարզաբանում է, որ քամին հենց այնպես չի փչում, դրանց մասին «օրենքներ» կան,  և այդ այդ «օրենքները» զինվորականները գիտեն ու հասկանում են։

«Քամին գնում է Թուրքիա, հիմա եթե իրենք խփեն ու պայթի, էդ սաղ գնում է Թուրքիա և Թուրքիան դա շատ լավ գիտի։ Բացի այդ կան միջազգային իրավունքներ, օրենքներ, որոնք արգելում են նման բաները։ Այնպես որ դա փուչիկ հայտարարություն էր», - ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չի բացառվում, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանից դուրս գա. քաղաքագետ
Մեր անվտանգության երաշխիքը մեր մեջ է ու սա քաղաքագիտական օրենք է...
Արդյո՞ք ԱՄՆ-ը պետք է անհանգստանա Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններով. Just Security
Զենքի արտահանումը Հայաստան կարող է ներառել անօդաչու սարքերի դեմ պայքարելու...
Հիմա Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե Հայաստանի. Միրզոյանը՝ Ռուստամյանին
Ես ԱԺ-ի կողմից եմ այստեղ: Խորհրդարանական երկրում, երբ ծրագիր է ընդունվում, ապա Կառավարությունը պարտավոր է իրականացնել այդ ծրագիրը...
Երևանը չի հասկանում՝ ինչպես են ՀԱՊԿ գործընկերները ներկայացնում Հվ. Կովկասում իրենց պատասխանատվության տարածքը. Միրզոյան 
Նախարարի խոսքով՝ հայկական կողմը գործադրել է հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի գա նվազագույն ընդունելի ձեւակերպման, որով կարող է դիմել կազմակերպությանը....
Սյունիքի հարցում Հայաստանը պետք է գործարքի գնա Ռուսաստանի և Իրանի հետ․ Արսեն Գասպարյան
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը, որը մղվում է Ուկրաինայում, կարող է պրոյեկտվել Կովկասում, և եթե մենք այս խաղը ճիշտ չխաղանք, կարող են լուրջ հետևանքներ լինել...
Թե՛ անվտանգության և թե՛ տնտեսական զարգացման առումով ամենաարդյունավետ ուղղությունը ԵՄ ինտեգրումն է. «Ազատ դեմոկրատներ»
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը…
Ամենաշատ