News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից մինչ այս պահը հանդիպման առաջարկ չի ստացել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը։ Վերջինս, հիշեցնենք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպել էր նախորդ շաբաթ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում։

Մեր տեղեկություններով՝ մինչ այս պահը խորհրդարանական որևէ խմբակցության կողմից հանդիպման առաջարկ չեն ստացել ՍԴ դատավորների մյուս երկու թեկնածուները՝ Դատավորների ընդհանորւ ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանը և նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանը։

Վերջինս NEWS.am–ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ առաջիկայում դժվար թե խորհրդարանական ուժերը նման հանդիպում նախաձեռնեն։ Ըստ նրա՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հնարավոր հանդիպումը, հավանաբար տեղի կունենա օգոստոսի վերջին՝ ԱԺ–ում ՍԴ դատավորների ընտրություններին առաջ։

Իսկ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան աշնանը մեկնարկող Ազգային ժողովի հերթական նիստերում։

Նշենք, որ արդեն երկու ամիս է՝ Սահմանադրական դատարանում նիստեր չեն կայանում քվորումի բացակայության պատճառով։ Այս պահին ՍԴ կազմում վեց դատավոր են, որից երկուսը՝ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը, արձակուրդում են։

Տպել