News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում դաժան ծեծի է ենթարկվել սիրիահայ, 47-ամյա Սարգիս Հաննեանը:

Կայքի հետ զրույցում Ս. Հաննեանի հարազատներն ասել են. «Ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանում, այն էլ՝ Երեւանում, ավտոմեքենան կայանելու համար երեխայի ներկայությամբ դաժան ծեծի կենթարկվեր Սարգիսը։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին, առավոտյան ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում ու ծեծողները ինչ-որ խանութի տերեր են ներկայացել, 2 օր է, համոզում էին Սարգիսին, որպեսզի ոստիկանություն չդիմի, ասելով, թե՝ հիվանդանոցային ծախսերը կհոգանք, սակայն այդ հարցում էլ ստոր դուրս եկան:

Հիմա նա գտնվում է «Սլավմեդ» բկ-ում, կատարվածի մասին էլ այսօր արդեն պատրաստվում ենք դիմել Արաբկիրի ոստիկանություն, հավատալով, որ ոստիկանությունը կհայտնաբերի դրանց եւ օրենքի ողջ խստությամբ արժանի պատիժ կստանան»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել