News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բեյրութում այցելել է մեր հայրենակիցների բնակարաններ, զրուցել նրանց հետ, ծանոթացել նրանց կրած վնասներին: Այս մասին ասված է ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան հաղորդագրությունում։

«Միսիսյան և Բոյաջյան ընտանիքները պայթյունը զգացել են ամբողջ ուժով, բացի նյութական վնասներից՝ ծանր է եղել նաև հոգեբանական հարվածը, սակայն այսօր քիչ-քիչ ոտքի են կանգնում ու փորձում հնարավորության չափով վերականգնել կորցրածը: Բեյրութի ամերկյան, University of Notre Dame համալսարանների պրոֆեսոր, վնասվածքաբան Մարալ Բոյաջյանը հանձնակատարին պատմել է ամենակարևորի մասին. «Աղետից հետո յուրաքանչյուրս մտածում էինք կողքինների մասին, և թե ինչպես կարող ենք մեր հարևանին օգնել», նշված է հաղորդագրությունում:

[ARM] Տեղում կիսելով լիբանանահայի առօրյան և եղբայրական երկրում ծածանելով եռագույնը. Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ...

Опубликовано Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office Вторник, 11 августа 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել