News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված ՍԱՏՄ աշխատակիցների ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է:

Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված ՍԱՏՄ աշխատակիցների ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է:

ԳԵրևանի հանրային սննդի այն կազմակերպություներում և իրացման ցանցում, որտեղ մշտադիտարկում և կրկնայց են անցկացրել ՍԱՏՄ տեսուչները, որևէ խախտում չի արձանագրվել: Ընդհանուր դիտարկումները փաստում են, որ մայրաքաղաքում տնտեսավարողները ՀՀ պարետի սահմանած կանոնների պահպանմանը այժմ մոտենում են մեծ պատասխանատվությամբ:

Մարզերում ևս բարվոք վիճակ է արձանագրվել. հանրային սննդի օբյեկտներից մի քանիսում են թերացումներ հայտնաբերվել՝ աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու տեսքով, և միայն մեկ իրացման կազմակերպությունում արձանագրվել է ջերմաչափման գրանցամատյանի վարման շեղում:

Տնտեսավարողների սթափ վերաբերմունքի մասին է վկայում նաև այն ընկերությունների նվազագույն քանակը, որոնց գործունեությունն այսօր 24 ժամով կասեցվել է. դրանք ընդամենը 4-ն են:

Բարձր գնահատելով սննդի իրացման ոլորտում տնտեսավարող ընկերությունների պատասխանատու գործելաոճը, ՍԱՏՄ-ն հորդորում է շարունակել պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը՝ հիշեցնելով, որ դրանց շրջանցումը հանգեցնելու է անխուսափելի կասեցումների:

Ստուգայցերն ու կրկնայցերը շարունակվելու են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ