News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքը դյուրացվել է։ ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը այսօր ստորագրել է արտակարգ իրավիճակը մեկ ամսով երկարացնելու հրամանագրից բխող որոշումներ:

Նշենք, որ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ:

Որոշումներից մեկի համաձայն` Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքը դյուրացվել է: Այսօրվանից մուտք գործելու համար Պարետի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ, սակայն պարտադիր է բացասական պատասխանով մինչև 72 ժամվա վաղեմության ժամկետով ՊՇՌ թեստի առկայությունը: Թեստավորման պարտադիր պահանջից բացառություն է արվում մինչև 6 տարեկան երեխաների համար: ՀՀ մեր համերկրացիները պետք է թեստավորվեն ՀՀ համապատասխան բուժհաստատություններում, քանի որ Արցախի միակ նման լաբորատորիայի կարողությունները խիստ սահմանափակ են:

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության քաղաքացիների մուտքի և ելքի պայմաններին, ապա դրանք փոփոխությունների չեն ենթարկվել և շարունակում են ուժի մեջ մնալ: Այսինքն, հանրապետությունից ելք կատարելու համար ԱՀ քաղաքացիներից պահանջվում է Պարետի թույլտվությունը, իսկ մուտքի դեպքում՝ ՊՇՌ թեստի ոչ ավելի քան 72 ժամվա վաղեմության բացասական պատասխանը կամ անցակետում պարտադիր թեստավորման համար նմուշառումը:

Հիշեցնենք, որ ԱՀ քաղաքացիություն ունեցող անձանց համար ՊՇՌ թեստի գումարը մասնակի սուբսիդավորվում է կառավարության կողմից, ինչի արդյունքում այն արժե 7000 դրամ:

Պարետ Ժիրայր Միրզոյանի ստորագրած մեկ այլ որոշմամբ՝ բաց տարածքներում անցկացվող ծննդյան, հարսանյաց, նշանդրեքի արարողությունները կարելի է կազմակերպել 100 հոգու ընդգրկմամբ՝ նախկին 60-ի փոխարեն:

Հիշեցնենք նաև, որ երեկ Հանրապետության Նախագահի ստորագրած հրամանագրում վերանայվել է փակ տարածքներում հանրային միջոցառումների մասնակիցների թույլատրելի առավելագույն քանակը: Այսուհետ, մարզամշակութային, կրթական, ժամանցային, տոնական և հիշատակի միջոցառումները կարելի է կազմակերպել մինչև 40 մարդու ընդգրկմամբ՝ նախկին 20-ի փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօրվանից ՀՀ քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման
Մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանից ժամանող ուղևորները կարիք չունեն...
Մեքսիկայում COVID-19-ի հետեւանքով մահացածների թվի մասին վերջնական տվյալները հասանելի կլինեն 2 տարի հետո
Աշխատանքը վերապահվելու է երկրի վիճակագրության ինստիտուտի հայեցողությանը․․․
Պեկինը կոչ է արել խուսափել կորոնավիրուսի լուրջ բռնկումներից տառապող երկրներից սառեցված սննդի ներմուծումից
Մաքսային եւ տեղական իշխանությունները բազմիցս կորոնավիրուս են հայտնաբերել ներմուծված արտադրանքի մեջ` ապացուցելով, որ վարակման վտանգ կա…
ԱՄՆ-ում համավարակի ընթացքում ինքնասպանությունների թիվն աճել է զինվորականների շրջանում
Համավարակը մեծացրել է սթրեսը...
Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 6 միլիոնի
Այս նույն ժամանակահատվածում գրանցվել է մահվան ոչ պակաս 1039 դեպք, համավարակի սկզբից մահացածների ընդհանուր թիվը կազմել է 95 542․․․
Կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք մեկ օրում. մահացել է 6 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 286161, վերջին մեկ օրում` 1935 նոր թեստավորում...