News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մադագասկարի հիվանդանոցները, ներդնելով բոլոր ջանքերը, փորձում են հաղթահարել Covid-19-ի բռնկումը, մինչդեռ նախագահը ներկայացնում է հրաշքներ գործող տոնիկը, որը, նրա խոսքով, կարող է բուժել հիվանդությունը՝ չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է չկիրառել չստուգված միջոցներ, հաղորդում է BBC-ն։

Վերջին ամսում Հնդկական օվկիանոսի կղզում հիվանդության դեպքերի թիվն ավելացել է չորս անգամ․ ավելի քան 13 000 վարակակիր եւ 162 մահվան դեպք։

Չնայած բռնկմանը՝ նախագահ Անդրի Ռաջոելինան համոզված է, որ Covid-Organics կոչվող խոտաբույսերից պատրաստված տոնիկը կարող է փրկել վիրուսից։

Այն արտադրել է Մալագասիայի կիրառական ուսումնասիրությունների ինստիտուտը օշինդրից եւ տեղական այլ խոտաբույսերից։

Ընպելիքը վաճառվել է որպես կանխարգելիչ եւ բուժիչ միջոց, եւ վերջին չորս ամսվա ընթացքում առաջարկվել է երեխաներին դպրոցներում։

ԱՀԿ-ն հայտարարում է, որ ողջունում է ավանդական բուժական միջոցների վրա հիմնված նորարարությունները, սակայն անհրաժեշտ են գիտական ապացույցներ նախքան դրանց օգտագործումը սատարելը։

Դեռեւս կլինիկական փորձարկումների արդյունքները չեն հրապարակվել՝ չնայած դա չի խանգարել, որ տոնիկը դառնա աֆրիկյան հպարտության աղբյուր։

Կառավարությունը փորձում է հակազդել այդ առնչությամբ աճող կասկածամտությանը սեփական երկրում եւ արտերկրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ