News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը եւ տեղի թուրքական իշխանությունները համատեղ ուժերով վերականգնել են միջնադարյան հայկական գերեզմանատունը, որը գտնվում է Սիվաս նահանգում (նախկին Սեբաստիա նահանգ): Ինչպես հայտնում է թուրքական  Hurriyet Daily News-ը, մի քանի հարյուր հեկտար կազմող գերեզմանատունը հիմնվել է 1061 թվականին, եւ մինչեւ այժմ մեծ նշանակություն ունի հայերի համար:

Գերեզմանատան վերակառուցման 70 տոկոսը հոգացել է տեղի թուրքական իշխանությունը, իսկ 30 տոկոսը` հայ համայնքն ու Հայոց թեմը: «Գերեզմանատունը ողբերգական վիճակում էր, ենթարկվել է ավազակային բազմաթիվ հարձակումների»,-հայտարարել է նշված նահանգի ղեկավար Դոգան Ուրգյուփը եւ հավելել. «Վերանորոգման բոլոր աշխատանքները կատարվել են համաձայն քրիստոնեական ավանդույթների, Կոնստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի համաձայնությամբ: Մասնավորապես, վերականգնվել են շիրմաքարերի մակագրությունները, տնկվել են ծառեր, կառուցվել են ճամփաներ»:

Թուրքական թերթը եզրակացնում է, որ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումից հետո թուրքական իշխանությունները սկսել են վերականգնողական աշխատանքներ իրականացնել այլ հայկական եկեղեցիներում: Սակայն Սիվասի նահանգապետը պնդում է, որ իրենց կողմից իրականացված նախաձեռնությունն այդ գործընթացի հետ որեւէ կապ չունի: «Մեր նպատակն է վերականգնել նահանգի պատմական դիմագիծը»,-հայտնել է նահանգապետն ու հավաստիացրել, որ նա հայկական գերեզմանատունը կվերանորոգեր դեռեւս 10 տարի առաջ, եթե ընտրված լիներ նահանգի ղեկավար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ