News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նոր պահանջների կապակցությամբ լուրջ խնդիր կդառնա սահմանափակ հնարավորություններով երեխաների խնամակալների դպրոցներ մտնելու եւ ուսումնական հաստատությունում նրանց ուղեկցելու արգելքը։ Այս մասին օգոստոսի 21-ին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամների իրավունքների պաշտպանության հանրային խորհրդի նիստում ասաց «Սատար» ՀԿ նախագահ Հունան Հունանյանը։

«Դրանից բացի, չափազանց դժվար կլինի աուտիզմով տառապող երեխաներին սովորեցնել ինքնուրույն դիմակներ կրել»,- հավելեց նա։

Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը նշեց սահմանափակ հնարավորություններով երեխաների կրթության իրավունքի ապահովման հետ կապված համակարգային հարցերի լուծման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ չափազանց կարեւոր է աշխատել գոյություն ունեցող հարցերի օրենսդրական կարգավորման ուղղությամբ։

«Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է լուծել կոնկրետ խնդիրներ, այդ թվում կրթական հաստատությունների տեխնիկական հագեցվածության, ինչպես նաեւ մասնագետների անբավարարության հարցերը»,- պարզաբանեց Թաթոյանը։

Նա շեշտեց նաեւ գիտելիքների ու տեղեկությունների պակասը լրացնելու կարեւորությունը, քանի որ, ինչպես նշեց օմբուդսմենը, սա հաճախ դառնում է սահմանափակ հնարավորություններով երեխաների հանդեպ խտրական եւ կարծրատիպային վերաբերմունքի պատճառ, այդ թվում՝ ծնողների եւ մանկավարժների կողմից։

Օմբուդսմենի աշխատակազմի հաշմանդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանն իր հերթին հավելեց, որ համավարակի պայմաններում հեռավար ուսուցման պայմաններում նաեւ խնդիր է գրանցվել՝ կապված անհրաժեշտ ծրագրերի բացակայության հետ, որոնք սահմանափակ հնարավորություններով երեխաներին թույլ կտային ուսումնական գործընթացին մասնակցել առանց ծնողների օգնության։

«Կարեւոր է աշխատել այս հարցերի լուծման ուղղությամբ»,- պարզաբանեց նա։

«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը շեշտեց մանկավարժների առկայության կարեւորությունը, որոնք սահմանափակ հնարավորություններով երեխաներին կպատրաստեին ինքնուրույն կյանքի։

«Առաջին հերթին անհրաժեշտ է փոխել այսպիսի երեխաների հետ աշխատանքի հանդեպ վերաբերմունքն եւ մոտեցումները։ Եթե խոսքը հեռավար ուսուցման մասին է, ապա անհրաժեշտ է սահմանափակ հնարավորություններով երեխաների եւ ուսուցիչների համար ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիությունը»,- ամփոփեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ