News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2019 թվականի դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքում մահացած պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի գործով որեւէ առաջընթաց չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը:

«Միակ դրականն այն է, որ Դավիթ Մելիքբեկյանը կոմայից դուրս է եկել եւ վերականգնողական բուժման է արդեն: Դեռ չի խոսում, սակայն հույս են տալիս, որ կվերականգնվի: Ինչ վերաբերում է ընդհանուր գործին, ո΄չ մի կասկածյալ, ո΄չ մի մեղադրյալ չկա եւ այն  փաստերը, որոնք մենք ստանում ենք փորձաքննությունների եզրակացություններով, այդ ուղղությամբ որեւէ քննություն չի իրականացվում, որովհետեւ եթե իրականացվեր, մենք այս պահին առնվազն երկու կասկածյալ կունենայինք: Ինչի երկու, որովհետեւ դեպքի վայրում կրակված պարկուճները 4 տարբեր զենքերից են  կրակվել, որից մեկը Արթուր Աջամյանինն է եղել, մեկը Դավիթ Մելիքբեկյանինը, մյուս երկուսը եւս երկու զինծառայողի: Ոչ մի փաստական հանգամանք ուշադրության չի արժանանում»,-ասաց նա:

Հայարփի ՍԱրգսյանը նշեց, որ պատրաստվում է բողոքարկել գործի նման ընթացքը, քանի որ այնպիսի փաստական հանգամանքներ են առաջ եկել, որոնք կարող է շրջադարաձային լինել գործի համար, սակայն դրանց ուղղությամբ որեւէ քննություն այս պահին չի կատարվում:

Հիշեցնենք, որ փորձաքննության  արդյունքներով դեպքի օրը կրակվել է 4 տարբեր զենքերից եւ  տեղի է ունեցել փոխհրաձգություն:

Նրա խոսքով` նաեւ շատ էական  կլինի Դավիթ Մելիքբեկյանի ցուցմունքը. «Հույս ունենք, որ շուտ կվերականգնվի եւ շատ կարեւոր մանրամասներ կարող է հայտնի գործի հետ կապված»:

Նշենք, որ Արթուր Աջամյանի մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով էլ, ըստ Հայարփի Սարգսյանի, հերքվում է զինծառայողի ինքնասպանության վարկածը։

«Դատաբժշկական եզրակացությամբ հայտնաբերվել են վնասվածքներ մարմնի վրա։ Եթե նախկինում կար վարկած, թե դրանք կարող են դիակային բծեր լինել, հիմա արդեն հաստատվեց բռնությունը։ Ըստ դատաբժշկի՝ ճակատի վրա արյունազեղում է կոշտ, բութ առարկայով հարվածներ է հասցվել մահից րոպեներ առաջ։ Այսինքն՝ Արթուր Աջամյանին հրազենային վնասվածք հասցնելուց առաջ կիրառվել է բռնություն։ Տարբեր մատերին քերծվածքներ են եղել մահվանից մեկ-երկու օր առաջվա վաղեմության, ուսին՝ հին վնասվածք, ոտքին՝ սալջարդ, որը ստացել է մահվանից հինգ օր առաջ, այսինքն՝ մեկ շաբաթվա վաղեմության վնասվածքների հետ գործ ունենք»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ