News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ կառավարության եւ պարետատան կողմից նոր տեսակի կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, վիրուսի բռնկման հետեւանքները մեղմելու կամ վերացնելու համար ձեռնարկված միջոցառումների արդյունավետության ուսումնասիրման խորհրդարանական քննչական հանձնաժողովը պետք է քննի նաեւ ընդդիմության գործունեությունը: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացրած համապատասխան նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքից ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Ըստ նրա` ընդդիմության ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել հակասական հայտարարություններով եւ նպաստել են այն փաստին, որ բնակչությունը փաստացի դադարել է լուրջ վերաբերվել COVID-19-ի սպառնալիքներին: «Մասնավորապես, ընդդիմությունը հայտարարել էր, որ անհրաժեշտ է փակել Իտալիայի եւ Իրանի հետ սահմանը, բայց հետո նշել էր, որ «կարանտին» արտահայտության օգտագործումը կխանգարի սահմանների բացմանը: Այն նաեւ առաջարկել էր, որպեսզի խորհրդարանը չաշխատի, իսկ հետո սկսել է բողոքել, որ խորհրդարանում պատգամավորները դիմակներ են կրում»,- պարզաբանեց Նազարյանը:

Ի պատասխան հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ Նազարյանի հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, ըստ նրա, ոչ մի պատգամավոր չի ասել, որ խորհրդարանում դիմակներ կրելու անհրաժեշտություն չկա: «Ասվում էր, որ խորհրդարանի նախագահը չի կարող նիստերի դահլիճից պատգամավորների հեռացում պահանջել, եթե նա իր մոտ դիմակ չունի: Ինչպես տեսնում եք, պատգամավորը, որը դիմակ չէր կրում, նիստերի դահլիճ չի մտնում»,- ընդգծեց Մարուքյանը: Ընդ որում, նա առիթը բաց չթողեց հիշեցնել պատգամավորներին, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` հանրապետության առողջապահության նախարարը եւ վարչապետը, հանդես են եկել որոշակի հայտարարություններով` դրանով իսկ ցույց տալով իրենց անլուրջ վերաբերմունքը ծագած սպառնալիքի նկատմամբ: «Ես հիշում եմ Արսեն Թորոսյանի (առողջապահության նախարար - խմբ.) մամուլի ասուլիսներից մեկը, որտեղ նա դիմեց լրագրողներին.« Այ Դուք լրագրող եք: Ինչու՞ եք դիմակ հագել: Կարծում եք` դա քեզ կփրկի՞»: Այսպիսով, նա հակաքարոզչություն է անցկացրել համավարակի դեմ ընդհանուր պայքարում: Ես հիշում եմ վարչապետի հայտարարությունը, երբ նա ասաց. «Ո՞ւմ շունն է այս կորոնավիրուսը»: Եվ ես հիշում եմ բազմաթիվ նմանատիպ հայտարարություններ»,- շեշտեց Մարուքյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ